«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

26 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։

ՀՀ կառավարության ծրագրի 4.2-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ:

Այս ծրագրային դրույթին համապատասխան, գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է:

2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ, ի կատարում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, ի թիվս այլ ցուցանիշների, սահմանված են նաև հիմնական աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը։

ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ, ի կատարում «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, սահմանված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:

Պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2020 թվականին կանխատեսվում է 26500 դրամ։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին, 19-րդ հոդվածի 2-րդ, 21-րդ հոդվածի 2-րդ,  23-րդ հոդվածի 2-րդ մասերի և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1-ին ենթակետում «16000» թիվը փոխարինել «18000» թվով,
2-րդ ենթակետում «800» թիվը փոխարինել «950» թվով,
1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ.»,

5-րդ ենթակետում «1500» թիվը փոխարինել «1600» թվով,
5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «36000» թիվը փոխարինել «40000» թվով, «բ»  պարբերությունում «26000» թիվը փոխարինել «30000» թվով, «գ»  պարբերությունում «25500» թիվը փոխարինել «27000» թվով,
6-րդ ենթակետում «25500» թիվը փոխարինել «27000» թվով, իսկ «80000» թիվը փոխարինել «90000» թվով,
7-րդ և 8-րդ ենթակետերում «25500» թիվը փոխարինել «26500» թվով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքումնպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1)  1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում  «25500» թիվը փոխարինել «26500» թվով.

2) 3-րդ ենթակետում «80000» թիվը «90000» թվով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության ծրագրի 4.2-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ:

Այս ծրագրային դրույթին համապատասխան, գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է:

2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ, ի կատարում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, ի թիվս այլ ցուցանիշների, սահմանված են նաև հիմնական աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը։

ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ, ի կատարում «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, սահմանված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: 

Պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2020 թվականին կանխատեսվում է 26500 դրամ։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաև այն հանգամանքը, որ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի տևողությամբ պայմանավորված` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները փոխկապակցված են աշխատանքային կենսաթոշակներին, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ:

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել`

նվազագույն կենսաթոշակի չափը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն),
աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն),
աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն),
զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ (1500 դրամ).
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ (36000 դրամի փոխարեն)

երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (26000 դրամի փոխարեն)

երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն)

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն) երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):
Առաջարկվում է բարձրացնել  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով  26500 դրամ (25500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության ծրագրի 4.2-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացումը` կբարձրանան աշխատանքային և զինորական կենսաթոշակների միջին չափերը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացման վերաբերյալ տեղեկատվությունը կցվում է:

Տեղեկանք

2020 թվականին աշխատանքային և զինվորական կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի համար բարձրացման համար անհրաժեշտ միջոցների մասին 

2020 թվականին աշխատանքային կենսաթոշակների համար կպահանջվի 247 527 556.0 հազ դրամ։
2020 թվականի պետական բյուջեի նախագծով աշխատանքային կենսաթոշակների համար նախատեսվել է 246,472,032.3  հազ դրամ։

Անհրաժեշտ միջոցների աճը պայմանավորված է.

Նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափը 26500 դրամ սահմանելու հետ,
Կենսաթոշակառուների թվաքանակի աճով (2019 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը աճել է ավելի քան 3200 անձով)։ 
2020 թվականին զինվորական կենսաթոշակների համար կպահանջվի 30,533,718.5 հազ դրամ։
2020 թվականի պետական բյուջեի նախագծով աշխատանքային կենսաթոշակների համար նախատեսվել է 30,133,718.5 հազ դրամ։

2020 թվականին ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար կպահանջվի 22,558,920.0 հազ դրամ։
2020 թվականի պետական բյուջեի նախագծով աշխատանքային կենսաթոշակների համար նախատեսվել է 20,640,215.6 հազ դրամ։

Անհրաժեշտ միջոցների աճը պայմանավորված է.

ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 26500 դրամ սահմանելու հետ,
ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների թվաքանակի աճով (2019 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը աճել է ավելի քան 4400 անձով)։

Աշխատանքային կենսաթոշակներ
Միջին չափ (2019) -  40140
Միջին չափ  (2020) - 44304
Աճ (%)  - 10.4

Կերակրողին կորցնելու դեպքում դեպքում
Միջին չափ (2019) - 28565
Միջին չափ (2020) - 30205
Աճ (%) -  5.7
Հաշմանդամության` որից
Միջին չափ (2019) - 37485
Միջին չափ (2020) - 41416
Աճ (%) -  10.5
1 խումբ
Միջին չափ (2019) - 42035
Միջին չափ (2020) - 46323
Աճ (%) - 10.2
2 խումբ
Միջին չափ (2019) - 40253
Միջին չափ (2020) - 44578
Աճ (%) - 10.7
3 խումբ
Միջին չափ (2019) - 34929
Միջին չափ (2020) - 38520
Աճ (%) - 10.3

e-draft.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն