Նվազագույն աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 68.000 դրամ

22 նոյեմբերի 2019 | | Цитата

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ վերջնականորեն ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամից բարձրացնել 68000 դրամ: Փոփոխության համաձայն աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը ևս կփոփոխվի՝ 330 դրամից դառնալով 406 դրամ:

2020 թվականի հունվարի 1-ից բարձրանալու են նաև աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տեղեկատվության վերլուծության հիման վրա հաշվարկել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյուքնում 2020 թվականի հունվարի 1-ից հանրային և մասնավոր հատվածներում շուրջ 187000 աշխատողի աշխատավարձերը կբարձրանան, որից շուրջ 57000 աշխատողինը՝ հանրային, 130000 աշխատողինը՝ մասնավոր հատվածներում:

Հանրային հատվածում նվազագույն աշխատավարձի բարձրացումը ՀՀ 2020թ. պետական բյուջեից կպահանջվի շուրջ 6 մլրդ դրամ՝ առանց եկամտային հարկի, իսկ մասնավոր հատվածի համար կառաջանա շուրջ 17 մլրդ դրամ՝ կրկին առանց եկամտային հարկի, լրացուցիչ ծախս:

Մեր քաղաքացիների համար ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն առնչվում է մինչև 68000 դրամ ամսական զուտ աշխատավարձ ստացող և մինչև 406 դրամ ժամային տարիֆային դրույքով վարձատրվող աշխատողներին:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն