Ինչո՞ւ փոխվեցին «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերը

22 նոյեմբերի 2019 | | Цитата

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերում 2017 թ. կատարված փոփոխությունների արդյունքում Զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը 2018 թ. նվազել է մինչև 61 %, այն դեպքում, երբ  2016 թ. արձանագրվել էր  100 % կատարողական: Պատճառները ծրագրերի իրականացման կարգերում ավելացած  սահմանափակումներն էին, որոնք խոչընդոտում էին նախատեսված թվով շահառուների ընդգրկմանը ծրագրերում:

Նպատակ ունենալով բարձրացնել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարականով, բազմաթիվ քննարկումների արդյունքում վերանայվեցին ծրագրերի իրականացման գործընթացները, և առաջարկությունների փաթեթը ներկայացվեց  կառավարություն:

2019 թ.-ի նոյեմբերի 14-ին ընդունվեց «ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Ինչպիսի փոփոխություններ են կատարվել զբաղվածության պետական ծրագրերում.

Երեք ծրագրի իրականացման կարգերից  («Աշխատանքային պրակտիկա», «Մասնագիտական ուսուցում», «Փոքր բիզնեսի աջակցություն») հանվել է «առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակ» ունենալու պահանջը: Սրանք այն ծրագրերն են, որոնց դեպքում անհրաժեշտ է արագ արձագանք՝ աշխատանք փնտրողին աշխատաշուկայում առավել մրցունակ դարձնելու, գործատուի պահանջարկը արագ լրացնելու նպատակով: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն, կարողություն ունեցող անձանց այս նախապայմանը հնարավորություն չէր տալիս ծրագրում ընդգրկել անմիջապես, ինչը պատճառ էր դառնում ժամանակի անիմաստ կորստի:

«Աշխատանքային պրակտիկայի» ծրագրից հանվել է նաև մեկ գործատուի մոտ տարվա ընթացքում երկուսից ոչ ավել պրակտիկայի կազմակերպման սահմանափակումը: Այս ծրագրի նպատակը կայացած գործատուի մոտ  աշխատանքային փորձի ձեռքբերումն է և նման սահմանափակումը, հատկապես մարզերում (որտեղ մեծ գործատուները փոքր թիվ են կազմում), խոչընդոտում էր  ծրագրի իրականացմանը:

Այս ծրագրից հանվել է նաև ծրագրի շրջանակներում գործատուի վրա դրված ֆինանսական պարտավորությունները («դրոշմանիշային վճարը» և աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը), քանի որ ի սկզբանե նախատեսված էր, որ ծրագրի շրջանակներում աշխատավարձի հետ կապված բոլոր ծախսերը պետք է փոխհատուցվի ծրագրին հատկացված միջոցներից:

Նախատեսվել է նաև գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարել գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Նման կարգավորում նախատեսված է եղել նաև մինչև 2017 թ.:

«Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրի տևողությունը կրկին սահմանվեց 2 տարի:

Նախորդ փոփոխությամբ ծրագրի տևողությունը 2 տարվա փոխարեն 3 տարի սահմանելը անդրադարձավ ծրագրի արդյունքների վրա, քանի որ ծրագրի բարձր արժեքով պայմանավորված՝ գործազուրկները զգուշանում էին երկար ժամկետով պայմանագիր կնքելուց: Արդյունքում, հեռավոր և սահմանամերձ գյուղերում չէր լրացվում համայնքների համար կարևոր նշանակություն ունեցող ուսուցչի, բժշկի և այլ թափուր աշխատատեղերը:

«Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակներում ծրագրի շահառու են դիտարկվում աշխատաշուկայում անմրցունակ մայրերը՝ անկախ տարիքից և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքից: Այս փոփոխությամբ ապահովվում է ուսուցման կարիք ունեցող հնարավորինս լայն խմբի ընդգրկում ծրագրում:

Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտներին և սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության կողմից Զբաղվածության տարածքային կենտրոններ ուղղորդված անձինք ճանաչվում են աշխատաշուկայում անմրցունակ: Այս փոփոխությամբ նրանց  հնարավորություն է տրվում առաջնահերթության կարգով ընդգրկվելու զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում: Մանկատան սաների համար հանվել է նաև  «Փոքր բիզնեսի աջակցություն» ծրագրում ընդգրկվելու համար երաշխավոր ունենալու նախապայմանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հանվել է զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում ստացված ֆինանսական միջոցների հետ վերադարձման պայմանը:  

Փոփոխությունը կատարվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս խմբին պատկանող անձանց պարագայում ծրագրերը ժամկետից շուտ դադարեցվում են հիմնականում առողջության վատթարացման հիմքով: Հաշվի է առնվել նաև այն, որ զբաղվածության աջակցության ծրագրերն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և մասնագիտական վերականգնմանը, հասարակության մեջ ինտեգրմանը և այս առումով ծրագրերը միջոց են՝ հասնելու նախարարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող քաղաքականության հիմնական նպատակին:

Այս փոփոխությունը կնպաստի ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացմանը, դրանով իսկ ապահովելով նրանց կայուն զբաղվածությունը:

Փոխվել է Աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրի շրջանակներում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի փոխհատուցման ժամկետը. 6 ամսվա փոխարեն սահմանվել է  մեկ տարի, իսկ հաշմանդամություն ունեցող անձի ուղեկցողի համար դրամական օգնությունը՝ 6 ամսվա փոխարեն սահմանվել է  ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար: Ծրագրի ժամանակահատվածը 1.5-ի փոխարեն սահմանվել է 2 տարի՝ այդպիսով ապահովելով կայուն զբաղվածություն:

Այս ծրագրի շահառու է սահմանվել նաև ազատազրկման վայրերից վերադարձած անձը:

Անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրում ավելացվել է կենդանու և թռչունների տեսակները՝ պայմանավորված գյուղական համայնքներում կաթնամթերքի և թռչնամսի արտադրության մեծ պահանջարկի հետ:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն