Նոյեմբերի 7-ից 15-ը ՀՀ ֆինանսների նախարարություն են այցելել Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները: Այցի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության մասնագետները ԱՄՀ փորձագետների հետ իրականացրել են ընդհանուր հավասարակշռության DSGE մոդելի կիրառություններին նվիրված գործնական աշխատանքներ և քննարկումներ:
Աշխատանքներն ուղղված էին հարկաբյուջետային քաղաքականության այժմեական նշանակության հարցերի ուսումնասիրությանը, զարգացման սցենարների մշակմանն ու վերլուծությանը՝ Հայաստանի հարկաբյուջետային ռազմավարության ընդհանուր հավասարակշռության մոդելի միջոցով:
Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցության երկամյա ծրագիրը, որի նպատակն է մշակել և ՀՀ ֆինանսների նախարարությունում ներդնել ՀՀ տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության բազմակողմանի ազդեցությունների գնահատման գործիքակազմ: Միաժամանակ, ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք դասընթացներ, որոնք նպատակաուղղված են եղել ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական մոդելավորման և կանխատեսումների կարողությունների կատարելագործմանը:
minfin.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться