«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

14 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվում է ձևավորել անապահով ընտանիքների կարողությունների զարգացման` նրանց ինքնաբավ դարձնելուն ուղղված և արժանապատիվ ու սեփական վաստակ ունեցող ընտանիք ձևավորելու, այդ ընտանքիների պետական աջակցությունից` երկարատև կախվածությունից ձերբազատվելու իրավական հենք: Վերացվում են նաև առկա տեխնիկական վրիպակները, որոշակի դրույթների դեպքում սահամանվում են նաև նոր հստակ մեխանիզմներ: Այս նպատակով նաև 2021 թվականից վերացվում է նպաստների տեսակներից մեկը՝ հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի  ՀՕ-154-Ն «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ և 17-րդ հոդվածների 1-ին մասերի 2-րդ կետերում «սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը.»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «և հրատապ օգնությունը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների 1-ին մասերի 3-րդ կետերից հանել «անհարգելի պատճառով» բառերը:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1) դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.»:

Հոդված 6. Օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 5

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՅՈՒՆ ԵԿԱՄՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽ

Հոդված 18. Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը

Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքը:
Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլխի տրամադրման համար դրամական միջոցների ծավալը՝ ըստ տարածքային կենտրոնների, որոշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ընտանեկան և սոցիալական նպաստի համար նախատեսված դրամական միջոցներից՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:
Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլխի չափը, տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «Նպաստառուի» բառը փոխարինել «»Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան կամ նպաստառուի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածը 6-րդ մասից հետո լրացել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի կամ նպաստառուի կամ կենսաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում է թաղման մեկ նպաստ` սույն օրենքով կամ «Պետական կենսաթշակների մասին» օրենքով, կամ  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  օրենքով:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-3-րդ և 6-8-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը.
Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65 - Ա որոշման հավելվածի 4.2 բաժնի առաջին պարբերությունով սահմանված նպատակից՝ քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավելում:

Նախագծի մշակումը պայմանավորված է նաև պետական նպաստների բնագավառում առկա նույնանպատակ նպաստների անհարկի կրկնությունից խուսափելու անհրաժեշտությամբ: 

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Պետական նպաստների, այդ թվում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրման իրավակարգավորումները սահմանված են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման հիմքում ընկած է տվյալ ընտանիքի աղքատությունը, բացարձակ հաշվի չառնելով այդ ընտանիքի աշխատանքային տնտեսական ներուժը, որը երբեմն ծնում է սոցիալական խնամառություն:

Միաժամանակ նպաստների բնագավառում առկա են նույնանպատակ նպաստների տեսակներ, որոնք կարիք ունեն վերանայման: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության շրջանակներում նախատեսվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի էական բարձրացումներ` առաջին երեխայի համար վեց անգամ, իսկ երկրորդ երեխայի համար` երկու անգամ, երկուսի չափն էլ հավասարեցնելով 300 հազար դրամ: Երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող միանվագ հրատապ օգնության առկայությունն այլևս էական չէ, դրա իրավունքն ունեցող ընտանիքների համար: Ինչ վերաբերում է երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում տրվող միանվագ հրատապ օգնությանը, ապա այն իրականացվելու է սոցիալական աջակցության այլընտրանքային ծրագրերի շրջանակներում` դրանում ներառելով նաև դպրոց հաճախող (ոչ միայն ընդունվող) երեխաներին: Ըստ այդմ վերանայման կարիք ունեն հրատապ օգնության տեսակները (միանվագ հրատապ օգնություն` ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում, ընտանիքի անդամի մահվան դեպքում, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում, եռամսյակային հրատապ օգնություն) և դրանց նշանակման նպատակահարմարությունը: Ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվող միանվագ հրատապ օգնությունն էլ կրկնում է թաղման նպաստին: 

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է ձևավորվել անապահով ընտանիքների կարողությունների զարգացման` նրանց ինքնաբավ դարձնելուն ուղղված և արժանապատիվ ու սեփական վաստակ ունեցող ընտանիք ձևավորելու, այդ ընտանքիների պետական աջակցությունից` երկարատև կախվածությունից ձերբազատվելու իրավական հենք: Վերացվում են նաև առկա տեխնիկական վրիպակները, որոշակի դրույթների դեպքում սահամանվում են նաև նոր հստակ մեխանիզմներ: Այս նպատակով նաև 2021 թվականից վերացվում է նպաստների տեսակներից մեկը՝ հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով կստեղծվեն հիմքեր խրախուսման և պետական աջակցության մեխանիզմներ սահմանելու համար, որոնք կխթանեն նպաստառու ընտանքիներին ինքնակամ հրաժարվել ընտանեկան կամ սոցիալական նպաստից։

3. Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը

 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է`

նպաստառռւ ընտանիքներին տրամադրվող աջակցության բարձր հասցեականություն,
անապահով ընտանիքների զարգացած կարողություններ, ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակ ունեցող ընտանիքների առկայություն.
Նվազել է ընտանքիների երկարատև կախվածությունը պետական աջակցությունից,
կոռուպցիոն ռիսկերի նվազեցում.
իրավակիրառական հստակ դրույթներ, վերացվել են առկա տեխնիկական վրիպակները:
 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

                                                 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն