«Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

14 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-155 հեռախոսահամարով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ                                                      

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երևան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին»  օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի      9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

         1.Սահմանել Երևան համայնքում (այսուհետ՝ Երևան) տեղական տուրքերի 2020 թվականի հետևյալ դրույքաչափերը՝

         1) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված  ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է.

         ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

         մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ,

         բ. uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ  չնախատեuված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամ,

- 500-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ,

- 1000-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ դրամ,

- 3000-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 700000 /յոթ հարյուր հազար/ դրամ.

         գ.  ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

         - մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 21000 /քսանմեկ հազար/ դրամ,

         - 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 35000 /երեսունհինգ հազար/ դրամ.

         2) Երևանի վարչական տարածքում գոյություն ունեցող  շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգման, ուժեղացման, արդիականացման  և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծով`

         ա. չի նախատեuվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 21000 /քսանմեկ հազար/ դրամ,

         բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեuվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի uույն կետի "ա" ենթակետով  uահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեuի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մաuով,

         գ. նախատեuվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, uույն որոշման իմաuտով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը.

         3) Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ oբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է 35000 /երեսունհինգ հազար/ դրամ.

4) Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 600000 /վեց հարյուր հազար/ դրամ.

5) Երևանի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 87500 /ութսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ.

6) Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 /հիսուն հազար/ դրամ.

7) Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N1 հավելվածի.

 8) Երևանի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N 2 հավելվածի.

9) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացoթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար յուրաքանչյուր oրվա համար տեղական տուրքը uահմանվում է ` 500 /հինգ հարյուր/ դրամ` մեկ քառակուսի մետրի համար.

10) Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է`

         ա. առևտրի oբյեկտների համար`   120000 /մեկ հարյուր քսան հազար/ դրամ,

         բ. հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,

         գ. բաղնիքների (uաունաների) համար` 1400000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ դրամ,

         դ. խաղատների համար` 3000000 /երեք միլիոն/ դրամ,

         ե. շահումով խաղերի համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ,

         զ. վիճակախաղերի համար` 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ դրամ.

         11) Երևանի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 հավելվածի. 

         12) Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, uահմանվում է 5000 /հինգ հազար/ դրամ.

         13) Երևանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`

         ա. ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ,

- Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ (Մյասնիկյան պող.` 3500 /երեք հազար հինգ հարյուր) դրամ,

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 /երեք հազար/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ),

- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ.

         բ. թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոu) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ.

- Նոր-Նորք վարչական շրջանի տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ (Մյասնիկյան պող.՝ 7000 /յոթ հազար/ դրամ),

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում`4000 /չորս հազար/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան՝ 7000 /յոթ հազար/  դրամ),

- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 7000 /յոթ հազար/ դրամ.

         գ.    այլ արտաքին գովազդի համար`

- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ,

- Նոր-Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ (Մյասնիկյան պող.՝ 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ),

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 /երկու հազար երկու հարյուր/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան՝ 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ),

- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ.

         դ. սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ.

          ե. դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում  այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով.

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10 %-ի չափով.

         14) Երևանի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար օրացուցային  տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

         15) Երևանի վարչական տարածքում մարդատար-տաքuու (բացառությամբ երթուղային տաքuիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար տեղական տուրքը uահմանվում է` 10000 /տասը հազար/ դրամ.

16) Երևանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ.

         17) Երևանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է`

          ա.  3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 /հինգ միլիոն/ դրամ.

          բ.   5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 /տասը միլիոն/ դրամ.

          գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 14000000 /տասնչորս միլիոն/ դրամ.

           դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 20000000 /քսան միլիոն/ դրամ.

18) Երևանի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

         19) Երևանի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար`

         ա) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար` օրացուցային տարվա համար 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ,

բ) հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ.

Սահմանել, որ.
1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

2) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.

3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում.

Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  ՏԵՂԱԿԱՆ  ՏՈՒՐՔԵՐԻ  2020 ԹՎԱԿԱՆԻ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 73-րդ  հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` Երևանի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը /օրենքի նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածում/: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին, 11-րդ հոդվածի    1-ին մասին համապատասխան` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև կիրառելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի  1-ին մասի 6-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով արմագրված` տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` որոշման նախագծով սահմանվել են Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը:

         «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են, ըստ տուրքերի տեսակների, տուրքերի նվազագույն և առավելագույն դրույքաչափերը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝

Նշված հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել5 անգամ, իսկ Երևան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-3-րդ կետերի:
Նշված հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում կարող են հաշվարկվել3, գյուղական այլ բնակավայրերում` 0.5, քաղաքային այլ բնակավայրերում` 1.0-3.0, իսկ Երևան քաղաքում` 1.0-7.0 գործակիցների կիրառմամբ:
Նշված հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափը Երևան քաղաքում՝ ավագանու որոշմամբ, ըստ գոտիավորման, կարող է սահմանվել մինչև0 անգամ, իսկ «բ» ենթակետով սահմանված դրույքաչափը՝ մինչև 10.0 անգամ ավելի:
Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է 2020 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերում կատարել ներքոհիշյալ փոփոխությունները.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի ա. մասում կիրառել առավելագույն գործակից, տեղական տուրքի դրույքաչափերը սահմանելով 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ,
նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի բ. մասի 1-ին պարբերության համար կիրառել առավելագույն գործակից, տեղական տուրքի դրույքաչափը սահմանելով 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամ,
օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի բ. մասի 2-րդ պարբերության համար կիրառել 6 գործակից, տեղական տուրքի դրույքաչափը սահմանել 300000 /երեք հարյուր հազար/ դրամ,
օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի ա. մասի համար կիրառել առավելագույն գործակից, տեղական տուրքի դրույքաչափը սահմանելով 21000 /քսանմեկ հազար/ դրամ,
օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համար կիրառել առավելագույն գործակից, տեղական տուրքի դրույքաչափը սահմանելով 35000 /երեսունհինգ հազար/ դրամ:
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Երևան համայնքի համաչափ զարգացման սկզբունքը, սահմանվել է գոտիավորում` ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու ու Երևան քաղաքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար, նախատեսված տեղական տուրքերի մասով:

Ստորև ներկայացվում է օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքում նախատեսված տեղական տուրքերի առավելագույն դրույքաչափերը և 2020 թվականի նախագծով առաջարկվող (նախատեսվող) դրույքաչափերը.

                         

 
Տեղական տուրքի անվանումը
օրենքով Երևան քաղաքում
նախատեսված առավելագույն դրույքաչափերը
Նախագիծ, 2020թ.
նախատեսված դրույքաչափերը
1
Նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար
 
 
ա
մինչև 300 քմ ընդհանուր մակե-րեu ունեցող անհ. բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քմ ընդ. մակերեu ունեցող հաu. և արտ. նշանակության շենքերի և շինությունների համար
15,000
(գործակից-7)
105,000
բ
200-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար
30,000
(գործակից-7)
210,000
գ
500-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար
50,000
(գործակից-7)
300,000
դ
1000-ից մինչև 3000 քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար
50,000
(գործակից-7)
350,000
ե
3000 և ավելի քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար
100,000
(գործակից-7)
700,000
զ
մինչև 20 քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շին. համար
3,000
(գործակից-7)
21,000
է
20 և ավելի քմ ընդ. մակերեu ունեցող շենքերի և շին. համար
5,000
(գործակից-7)
35,000
2
շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգ-ման, ուժեղացման, արդիակա-նացման  և բարեկարգման աշխ. թույլտվության համար
3,000
(գործակից-7)
21,000
3
շենքերի, շինությունների և քաղ. այլ oբյեկտների քանդման թույլտվության համար
5,000
(գործակից-7)
35,000
4
հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար
200,000
(գործակից-3)
600,000
5
խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտ. տեխ. սպասարկման և նորոգ-ման ծառ. օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվ. համար
60,000
(գործակից-3)
87,500
6
թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրակ. թույլտվ. համար
50,000
(գործակից-3)
50,000
7
ոգելից և ալկ. խմիչքների արտ. վաճառքի թույլտվ. համար` հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմ. դեպքում
համաձայն հավելվածի
8
ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շին. ներuում վաճառքի կազմ. դեպքում
համաձայն հավելվածի
9
բացoթյա առևտրի կազմակերպ-ման թույլտվության համար
350
(գործակից-3)
500
10
առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճ-խաղերի կազմ. oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխ. թույլտվ. համար
 
 
ա
առևտրի օբյեկտների համար
5,000-50,000
(գործակից-5)
120,000
բ
հանր. սննդի և զվարճանքի համար
25,000-100,000
(գործակից-10)
250,000
գ
բաղնիքների համար
200,000-500,000
(գործակից-3)
1,400,000
դ
խաղատների համար
500,000-1,000,000
(գործակից-3)
3,000,000
ե
շահումով խաղերի համար
250,000-500,000
(գործակից-3)
1,500,000
զ
վիճակախաղերի համար
100,000-150,000
(գործակից-3)
450,000
11
հանրային սննդի կազմ. և իրացման թույլտվության համար  
համաձայն հավելվածի
12
տնային կենդանիներ պահելու թույլտվության համար
5,000
(գործակից-3)
5,000
13
արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար
 
 
ա
մինչև 20 տոկոս ալկոհոլային խմիչքի համար
2,000
(գործակից-3)
2,500-3,500
բ
թունդ ալկոհոլային խմիչքի համար
3,500
(գործակից-3)
4,000-7,000
գ
այլ արտաքին գովազդի համար
500-1,500
(գործակից-3)
2,000-2,625
դ
սոցիալական գովազդի համար
0
(գործակից-3)
0
ե
դատարկ գովազդային վահանակների համար
տվյալ վարչական տարածքում գործող այլ արտաքին գովազդի

25 %-ի չափով
500-656
զ
իր կազմակերպության գովազդը տարածող գովազդակրի համար
տվյալ վարչական տարածքում գործող այլ արտաքին գովազդի

10 %-ի չափով
200-262
14
Երևանի խորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն), ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվ. համար
100,000
(գործակից-3)
300,000
15
մարդատար-տաքuու  ծառայություն իրականացնելու թույլտվության համար
10,000
(գործակից-3)
10,000
16
քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատ. ծառ. իրականաց-ման և (կամ) մատուցման թույլտվության համար
500,000
(գործակից-3)
1,500,000
17
մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործ-ման թույլտվության համար
3հա-5հա-2,500,000

5հա-7հա -5,000,000

7հա-10հա-7,000,000

10հա-ից ավել-10,000,000

(գործակից-3)
3հա-5հա-5,000,000

5հա-7հա -10,000,000

7հա-10հա-14,000,000

10հա-ից ավել-20,000,000
18
տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվ. համար
50,000 – 300,000

(գործակից-3)
300,000
19
սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլվ. համար
 
 
ա
կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար` օրացուցային տարվա համար
30,000-50,000

(գործակից-3)
150,000
բ
հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար
300,000-500,000

(գործակից-3)
1,500,000

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն