«Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

14 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

2020 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ  մասով և 14-րդ հոդվածով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`

         Երևան քաղաքի ավագանին որոշում է.

Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2020 թվականի հետևյալ դրույքաչափերը`
         1) Երևանի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`

         ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն  հազար/ դրամ.

         բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

         գ. 500-ից մինչև  1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

         դ. 1500 -ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

         2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝

ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն  հազար/ դրամ.

         բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

         գ. 500-ից մինչև  1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

         դ. 1500 -ից և ավելի քառակուսի մետր  ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

           3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`

           ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

         բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն  հազար/ դրամ.

         գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

         դ. 1500-ից և ավելի  քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր  հիսուն  հազար/ դրամ:

         4) Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար`

         ա. մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 50 /հիսուն/ դրամ.

          բ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասի համար 25000 /քսանհինգ հազար/ դրամ, գումարած 500 քառակուսի մետրը  գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 10 /տասը/ դրամ:

         գ. 1500 և ավելի  քառակուսի մետր ընդհանուր  մակերես ունեցող հողամասերի համար 35000 /երեսունհինգ հազար/ դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 10 /տասը/ դրամ:

         5) Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ.

          6) Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.

         7) Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`

ա. բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 200 /երկու հարյուր/ դրամ.

բ. ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում,  աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.
հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 /երեսուն/ դրամ.
վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 18 /տասնութ/ դրամ.
գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 4 /չորս/ դրամ,
զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 /ութ/ դրամ.
արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 /ութ/ դրամ.
գ. շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.

դ. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն որոշման 1-ին կետի 7-րդ մասի բ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում, աղբահանության վճարը սահմանվում է՝

ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ դրամ.
ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ.
         8)  Երևանի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը սահմանվում է՝  մեկ խորանարդ մետր աղբի համար 500 /հինգ հարյուր/ դրամ, մեկ տոննա աղբի համար՝ 1800 /մեկ հազար ութ հարյուր/ դրամ.

            9) Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար`

ա. ամսական 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսի համար.

բ.  ամսական 50 /հիսուն/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի մակերեսի համար.

            10) Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար`մեկ երեխայի հաշվարկով ամսական 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ դրամ.

            11) Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով.

         ա. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 24500 /քսանչորս հազար հինգ հարյուր/ դրամ.

բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում՝ ամսական 20300 /քսան հազար երեք հարյուր/ դրամ.

         գ. երգեցողության ուսուցում՝ 19300 /տասնինը հազար երեք հարյուր/ դրամ.

         դ. պարարվեստի ուսուցում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

         ե. կերպարվեստի ուսուցում՝ 9300 /ինը հազար երեք հարյուր/ դրամ.

         զ. թատերարվեստի ուսուցում՝ 8700 /ութ հազար յոթ հարյուր/ դրամ.

         է. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից նույն «բ» և «գ» պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով:  

            12) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար` 1 անձի համար՝ 1000 /մեկ հազար/ դրամ.

             13) Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար`

             ա. մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 /երկու հարյուր/ դրամ.

             բ. ժամը 2400-ից (0000-ից) մինչև 0900-ն կայանելու համար` 500 /հինգ հարյուր/ դրամ` միանվագ վճարելու դեպքում.

             գ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 0800-ից մինչև 2000-ն կայանելու համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ (աբոնեմենտ).

              դ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 1900-ից մինչև 0900-ն կայանելու համար` 10000 /տասը հազար/ դրամ (աբոնեմենտ).

              ե. 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 20000 /քսան հազար/ դրամ (աբոնեմենտ).

             14) Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝

         ա. ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

մեկ ամսվա համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.
մեկ տարվա համար (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.
         բ. այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 0900-ից մինչև 2400-ն կայանելու համար`

յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.
յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.
մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.
մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.
մեկ տարվա համար (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ.
        15) հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական վճարը գանձվում է.

         ա. յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետի «բ» պարբերությամբ մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը:

        16) Երևանի արխիվից փաuտաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար uահմանվում է՝  1000 /մեկ հազար/ դրամ:

        17) Երևանի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝

         ա. 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

          բ. 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ:

          18) Երևանի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար տեղական վճարը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ.

        19) Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ.

        20) Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 49300 /քառասունինը հազար երեք հարյուր/ դրամ:

Սահմանել, որ.
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 9-ը տարածահաշվարկային  գոտիավորումը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածահաշվարկային 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.2 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի     7-րդ, 9-րդ և 15-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

4) սույն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2020 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2020 թվականի հունվարի     1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը և 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար).

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:

Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

2020 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

         Համաձայն  «Տեղական  տուրքերի  և   վճարների   մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։ 

         Նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տեղական վճարների տեսակները, որի հիման վրա սույն  որոշման  նախագծով  առաջարկվում  է   Երևան քաղաքում    սահմանել   տեղական վճարների հետևյալ տեսակները և դրույքաչափերը.

Նախագծով առաջարկվում է անփոփոխ թողնել համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտական ակտի փաստագրման ձևակերպման համար, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար 2019 թվականի գործող դրույքաչափերը:
         Հաշվի առնելով Հայաստանի գործարար միջավայրի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականությունը՝ պետության վարկանիշային դիրքն ավելի բարձր աստիճանի հասցնելու նպատակով 2010-2013 թվականների ընթացքում մի շարք բարեփոխումներ են իրականացվել քաղաքաշինական գործունեությանն առնչվող՝ ՀՀ գործող մի շարք իրավական ակտերում համապատասխան լրամշակումներ կատարելու միջոցով, որի արդյունքում կրճատվել են ինչպես այդ ոլորտի փաստաթղթեր ձեռք բերելու ժամկետներն (այդ թվում շինարարության ավարտի փաստագրման ակտի ձևակերպման), այնպես էլ հնարավորինս պարզեցվել են այդ փաստաթղթերի ձևակերպման ընթացակարգերը։ Համաձայն հիշյալ գործընթացի արդյունքում ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածության, նախատեսվել է նաև մշակել շինարարության ավարտի փաստագրման ձևակերպման համար Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի գոտիավորման չափորոշիչները, որը ինչպես հնարավորություն կընձեռնի 2020 թվականի կտրվածքով բարելավել Հայաստանի Հանրապետության վարկանիշային դիրքն, այնպես էլ այն կխթանի Երևան քաղաքում շինարարության կազմակերպման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև վարչական շրջանների համաչափ զարգացումը:

         Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է տեղական վճարի գործող դրույքաչափերի վրա տարածել ՀՀ կառավարության 24.12.2003թ. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» հ. 1746-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման գոտիները (որոնք Երևան քաղաքի վարչական տարածքում բաշխված են 1-ից ներառյալ 9-րդ գոտիներում)՝ կիրառելով համապատասխան գործակիցներ, այդ թվում՝

1-ին գոտի-1,9
 
6-րդ գոտի-0,9
2-րդ գոտի-1,7
 
7-րդ գոտի-0,7
3-րդ գոտի-1,5
 
8-րդ գոտի-0,5
4-րդ գոտի-1,3
 
9-րդ գոտի-0,3
5-րդ գոտի-1,1

         Նշված գործակիցների կիրառման արդյունքում` Երևան քաղաքի այն բոլոր տարածքները, որոնք ընդգրկված են 6-ից ներառյալ 9-րդ գոտիներում, տեղի կունենա տեղական վճարի գործող դրույքաչափերի համամասնական նվազեցում, իսկ ավելի բարձր տարածագնահատման գոտիներում համամասնորեն կաճեն դրույքաչափերը, որի արդյունքում հնարավոր կլինի ինչպես խթանել Երևան քաղաքի վարչական տարածքի միջին և համեմատաբար ավելի հեռավոր հատվածների շինարարական գործընթացների կազմակերպումը՝ կառուցապատողների կողմից ավելի քիչ դրամական միջոցներ ծախսելու միջոցով, այնպես էլ պահպանել այդ եկամտատեսակի ուղղությամբ Երևան համայնքի բյուջե մուտքագրվող գումարների համամասնությունը:

Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար տեղական վճարը նույնպես առաջարկվում է սահմանել 2019 թվականի գործող դրույքաչափով, հաշվի առնելով չափագրվող հողամասի մակերեսը` համապատասխանաբար փոքր, միջին և խոշոր մակերեսով հողամասերի համար:
Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար առաջարկվում է սահմանել նախորդ տարիներին գործող տեղական վճարի դրույքաչափը՝ 10000 /տասը հազար/ դրամ:
4. «Աղբահանության   և   սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ    հոդվածի համաձայն աղբահանության դիմաց օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է, որը «Աղբահանության եվ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն սահմանվում է.
Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճար«Աղբահանության և   սանիտարական  մաքրման  մասին»  ՀՀ  օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տարբերակներից առաջարկվում է սահմանել` բնակվող յուրաքանչյուր բնակչի համար (2020 թվականի համար առաջարկվում է վերը նշված որոշմամբ սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ).
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի՝առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ (օրենքով նախատեսված 50 /հիսուն/ դրամից 100 /հարյուր/ դրամ դրույքաչափի դիմաց).
հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 /երեսուն/ դրամ (օրենքով նախատեսված 20 /քսան/ դրամից 50 /հիսուն/ դրամ դրույքաչափի դիմաց).
վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 18 /տասնութ/ դրամ (օրենքով սահմանված 15 /տասնհինգ/ դրամից 20 /քսան/ դրամ դրույքաչափի դիմաց).
գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 4 /չորս/ դրամ (օրենքով նախատեսված 3 /երեք/ դրամից 15 /տասնհինգ/ դրամ դրույքաչափի դիմաց), իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 /ութ/ դրամ (օրենքով նախատեսված 8 /ութ/ դրամ դրույքաչափի դիմաց).
արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 /ութ/ դրամ (օրենքով նախատեսված 5 /հինգ/ դրամից 15 /տասնհինգ/ դրամ դրույքաչափի դիմաց).
Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի բ մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում, աղբահանության վճարը սահմանվում է՝ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ դրամ (օրենքով նախատեսված 3000  /երեք հազար/ դրամ դրույքաչափի դիմաց).
ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ, (օրենքով նախատեսված 10000 /տասը հազար/ դրամ դրույքաչափի դիմաց):
         Միաժամանակ,  համաձայն  «Տեղական  տուրքերի  և   վճարների   մասին»  ՀՀ օրենքի 10-րդ  հոդվածի 1-ին մասի 8-րդ  կետի`  տեղական  ինքնակառավարման   մարմինների կողմից սահմանվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական  և   խոշոր   եզրաչափի  աղբի  հավաքման  և  փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման  համար  թույլտվության   վճար,  որը  «Աղբահանության   և  սանիտարական  մաքրման  մասին»  ՀՀ  օրենքի 8-րդ  հոդվածի 7-րդ  մասին համապատասխան   չի   կարող  գերազանցել   համապատասխան   աղբահանության  վճար  վճարողի  կողմից  նախատեսված   դրույքաչափի 20 %–ը,  ինչը  սույն  որոշման  նախագծով նախատեսվում  է սահմանել մեկ  խորանարդ մետրի համար 500 /հինգ հարյուր/ դրամ։ 

Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար տեղական վճարի դրույքաչափն առաջարկվում է սահմանել յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող. ա/ բնակելի տարածքի համար՝ ամսական 25 /քսանհինգ/ դրամ, բ/ոչ բնակելի տարածքի համար՝ ամսական 50 /հիսուն/ դրամ:
Դրույքաչափի սահմանման համար հիմք են ընդունվել համատիրությունների կողմից ներկայացված տվյալները, որոնց համաձայն բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար բնակելի տարածքի սեփականատիրոջից գանձվող գումարի չափը կազմել է ամսական մինչև 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար, իսկ ոչ բնակելի տարածքների համար՝ մինչև 50 /հիսուն/ դրամ:

Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար`մեկ երեխայի հաշվարկով առաջարկվում է տեղական վճարի դրույքաչափը սահմանել ամսական 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ դրամ: Մանկապարտեզները տարիներ շարունակ ֆինանսավորվել են երեխա-թվով: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 160 մանակապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի հաշվարկման հիմքում ընկած է մանկապարտեզ հաճախող երեխաների վրա ուղղակի կատարվող ծախսը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 26 երաժշտական և արվեստի դպրոցներից յուրաքանչյուրում գործում են շուրջ 30 բաժիններ, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսուցման ծառայություններ մատուցելով մոտ 9000 երեխայի համար։ Դպրոցների ֆինանսավորումը ներկայումս իրականացվում է ըստ յուրաքանչյուր դպրոցի եկամուտների և ծախսերի արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման սուբսիդավորման սկզբունքով։
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի,  1-ին կետի, 14-րդ ենթակետով սահմանված դրույթների համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ծառայություններից օգտվողների համար կարող են սահմանվել տեղական վճարներ։

Վերոնշված տեղական վճարների տեսակների համար համայնքի ղեկավարի ներկայացմամբ յուրաքանչյուր տարի համայնքի ավագանին պետք է սահմանի փոխհատուցման վճարներ, որոնց դրույքաչափերը որոշվում են տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը իրականացվել են ուսումնասիրություններ մատուցվող ծառայությունների գծով տեղական վճարների կիրառման, դրանց դրույքաչափերի սահմանման, վճարողների հաշվառման և վճարների հավաքագրման, ինչպես նաև՝ արտոնությունների կիրառման հնարավորությունների վերաբերյալ, ներգրավելով համապատասխան ոլորտների մասնագետներին և շահառուներին։

Տեղական վճարի արժեհաշվարկի հիմքում ընդունվել է.

ՀՀ կրթության և գիտության նախարարի 30 հուլիսի 2018 թվականի հ. 825-Ն հրամանով հաստատված դասաժամերի այն քանակը, որը պարտադիր է դասարաններում տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար, ներկայիս գործող մանկավարժների դրույքաչափերը, վարձատրման սկզբունքները, պահպանման փաստացի ծախսերը և արժեհաշվարկի վրա ազդող այլ գործոններ, բացի ուղղակի (մանկավարժական անձնակազմի վարձատրություն) ծախսերից, ներառվել են նաև վարչա-սպասարկող անձնակազմի աշխատավարձերի, կոմունալ ծախսերի, ինչպես նաև պահպանման այլ ընթացիկ ծախսերի (տնտեսական, գրասենյակային, ընթացիկ վերանորոգման և այլն) երեխա-թվով պայմանավորված փոփոխական ծախսերի միջինացված ցուցանիշը:

Նշված ծառայությունների գծով տեղական վճարների միասնական դրույքաչափերի սահմանումը թույլ կտա դպրոցների ֆինանսավորումը իրականացնել երեխա-թվով, որը կստեղծի հավասար մրցակցային պայմաններ և ֆինանսավորման արդարացի սկզբունք։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 5 թանգարաններում մուտքի համար տեղական վճարի դրույքաչափի փոփոխություն նախատեսված չէ։
Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝
         ա. ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի սահմանվել է`

մեկ ամսվա համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.
մեկ տարվա համար (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.
Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը առաջարկվում է սահմանել 49300 /քառասունինը հազար երեք հարյուր/ դրամ:
Հաշվի առնելով վերոգրյալը, Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը  սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն