ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

«Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետները, ինչպես նաև կարգավորվում է քաղաքացիության վերաբերյալ Նախագահի ընդունած հրամանագիրն անվավեր ճանաչելու հարցը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ստանալով իրավասու մարմինների կողմից ներկայացված  եզրակացությունները,  քսան աշխատանքային օրվա ընթացքում իր հերթին կազմում է դրական կամ բացասական եզրակացություն և ուղարկում համապատասխանաբար` բացասական եզրակացությունները Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, իսկ դրական եզրակացությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։»:

 2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ բացասական եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում` հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ խորհրդատվական եզրակացություններ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունների հետ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին։»:

3) 4-րդ մասում՝

ա) «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը:

բ) «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

գ) լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետն իրավասու է փոփոխել իր կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված առաջարկությունը և ներկայացնել նոր առաջարկություն:»:

     Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանում մուտք լինելու պահից սկսած իննսուն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

       Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.
       «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետների կրճատման, ինչպես նաև նախագահի ընդունած հրամանագիրն անվավեր ճանաչելու հարցի կարգավորման անհրաժեշտությամբ:

Առկա իրավիճակը
     «Քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածով սահմանված է, որ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Հիշյալ ժամանակահատվածը բավականին երկար է և հաճախակի առաջ է բերում դժգոհություններ դիմումատուների մոտ:

    Հետևաբար, առաջարկվում է վեցամսյա ժամկետը կրճատել՝ սահմանելով, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները պետք է քննարկվեն իննսուն աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, դիմումների քննարկման ժամկետի կրճատման նպատակով առաջարկվում է Քաղաքացիության հարցերով հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել միայն ՀՀ ոստիկանության կողմից կամված բացասական եզրակացությունները: Միաժամանակ, դիմումների քննարկման վեցամսյա ժամկետը կրճատելու դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաև Օրենքից բխող և քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացը կարգավորող ենթաօրենսդրական ակտերում:

      Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝  կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը: Պրակտիկայում հաճախ առաջ է գալիս Նախագահի հրամանգիրն (վարչական ակտն) անվավեր ճանաչելու հարց: Առկա օրենսդրական կարգավորումների համաձայն իր ընդունած վարչական ակտն անվավեր ճանաչել կարող է միայն Նախագահը: Սակայն, տվյալ դեպքում առկա է խնդիր, քանի որ հիշյալ հրամանգիրը ընդունվել է Վարչապետի առաջարկության հիման վրա, սակայն Օրենքում առկա չէ կարգավորում որի համաձայն Վարչապետը կկարողանա փոփոխել իր կողմից նախկինում արված առաջարկությունը: Այսինքն՝ անվավեր ճանաչելու ընթացակարգը կարող է կատարվել միայն ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ վարչապետի միջնորդությամբ: Հետևաբար՝ առաջարկվում է Օրենքով կարգավորել հիշյալ հարցը՝ Վարչապետին տալով իրավասություն փոփոխել իր կողմից արված առաջարկությունը և նոր առաջարկություն ներկայացնել Նախագահին:

Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների ավելի կարճ ժամկետում քննարկումը և Նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու ընթացակարգի իրականացումը:

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
       Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն