«Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

13 նոյեմբերի 2019 | Նախագծեր, Զբոսաշրջություն | Цитата

Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։

Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։

Ռազմավարությամբ սահմնվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։

Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության:

Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.

Հայաստան այցելուների թվի ավելացմանը  և ներքին զբոսաշրջության խթանմանը
զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը
Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը
ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը
համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը
զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ   ------------------- 2019 թվականի N – 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹ­ՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՎԱՆՈՒԹ­ՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N1 հավելվածի 258․5-ին կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

Հավանություն տալ՝ 

Հայաստանի զբոսաշրջութ­յան ռազմավարությանը՝ համաձայն  հավելվածի` e-draft.am

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹ­ՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

 ՀԱՎԱՆՈՒԹ­ՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը
      Սույն ռազմավարությունը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «ՀՀ կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշումը։ 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
         Նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի շարունակական զարգացման, համաշխարհային զբոսաշրջային շուկայում ճանաչելիության բարձրացման, մրցունակության ամրապնդման ու բարձրացման անհրաժեշտությունից ելնելով, այդ թվում` նպաստելով ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանն առաջացել է զբոսաշրջության ոլորտի նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։

        Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։

Ռազմավարությամբ սահմնվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։

Կարգավորման նպատակը և բնույթը
      Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության:

    Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.

Հայաստան այցելուների թվի ավելացմանը  և ներքին զբոսաշրջության խթանմանը
զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը
Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը
ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը
համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը
զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
    Ռազմավարությունը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից և ներառում է Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր զեկույցների և տվյալների աղբյուրների խորը ուսումնասիրություն և խորհրդատվություններ:

     Ռազմավարությունը մշակվել է մասնակցային գործընթացի արդյունքում՝ պետական և մասնավոր հատվածի, ոլորտի հիմնական գործընկերների և զբոսաշրջությամբ հետաքրքրվող ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։

      Տվյալների հավաքագրման հիմնական գործընթացն իրականացվել է 800 զբոսաշրջիկների, ինչպես նաև առավել ընդգրկուն 25 հարցումների միջոցով։

Ակնկալվող արդյունքը
  Մշակվող Ռազմավարության իրականացման արդյունքում մինչև 2030 թվականը ակնկալվում է. 

      միջազգային այցելությունների տարեկան 10% միջին աճի ապահովում, մասնավորապես․

2030 թ-ին՝ 5.18 մլն․ միջազգային զբոսաշրջիկ,
Զբոսաշրջության ոլորտի մասնաբաժնի ավելացում ՀՆԱ-ում. ուղղակի/անուղղակի՝ 2030թ. – 1.362,9 մլն/ 4.906,505 մլն (տարեկան 10% միջին աճ):
Զբոսաշրջության ներդրումը ընդհանուր զբաղվածության մեջ՝ 2030թ. - 130.647 աշխատատեղ:
 

 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն