• Armenianeconomy.com

ՀԽԳՀ-Ն հայկական գինին և կոնյակը ներկայացնում է China International Import Expo 2019 ցուցահանդեսում

07 նոյեմբերի 2019 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Նոյեմբերի 5-10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավել տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։ 

CIIE ցուցահանդեսն այս տարի անց է կացվում երկրորդ անգամ և հնարավորություն է տալիս մասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել իրենց արտադրանքը, հայտնի դարձնել իրենց ապրանքանիշերը և ստեղծել գործարար կապեր աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում:

«Գինեգործությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից է, ուստի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ջանք չի խնայում, որպեսզի արտահանման ներուժ ունեցող ընկերությունները հավուր պատշաճի ներկայանան և մասնակցեն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում տեղի ունեցող ցուցահանդեսին։ Հայկական գինիներն արդեն արտահանվում են 32 երկիր և ես համոզված եմ, որ այս ցուցահանդեսը կբացի հեռանկարներ նոր գործարար կապերի հաստատման միջոցով հայկական գինու և կոնյակի արտահանման ծավալներն ընդլայնելու համար», - նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Տեղեկացնենք, որ CIIE ցուցահանդեսը նախորդ տարի ունեցել է 2,462 գրանցված գնորդներ և 1,178 մասնակիցներ 82 երկրներից, կնքվել են 657 նախնական պայմանագրեր։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 3,893 ձեռնարկատիրություններ շուրջ 170  երկրներից և տարածաշրջաններից, իսկ գրանցված այցելուների նախնական թիվը հասնում է 650,000-ի։ 

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան. Շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը• ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ• Տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը• Ներդրվում է ավտովթարների գրանցման «ASWA» բջջային հավելվածը. այլեւս անհրաժեշտ չէ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը• Հավի կրծքամսում խոնավության զանգվածային մասը կազմել է 80%• Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա• Քննարկվել են զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղերին եւ ճանապարհային երթեւեկության խախտումների բալային համակարգին վերաբերող հարցեր• ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ «ԱՌՈՂՋ ՍՈՒՆԿ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ․• ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении