Երևանում մեկնարկել է Հայ-թուրքական գործարար կոնֆերանսը


Այսօր Երեւանում մեկնարկել է Հայ-թուրքական 4-րդ գործարար կոնֆերանսը: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված գործարար կոնֆերանսին մասնակցում են 50-ից ավելի թուրք գործարարներ: Համաժողովի ընթացքում խոսվելու է Հայաստան-Թուրքիա գործարար հարաբերությունների ներկա վիճակի, հեռանկարների եւ համագործակցության մասին:

«Այս կոնֆերանսին մասնակցում են Արեւելյան Անատոլիայի կամ Արեւմտյան Հայաստանի գործարարները, որոնց համար կենսական է հարեւան երկրի գործարարների հետ հարաբերությունների զարգացումը, նրանք են մեր զինվորները սահմանների բացման, հարաբերությունների բարելավման ծրագրում»,- ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Հույս ունենք, որ այս հանդիպումների ժամանակ առավել սերտ կուսումնասիրենք հայկական շուկան, կկարողանանք գտնել միջոցներ հայկական եւ թուրքական շուկաների միջեւ ապրանքափոխանակման պայմանների ստեղծման, հետագայում երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Վանի երիտասարդ գործարարների կազմակերպության նախագահ Քադրի Սալազը:

Արսեն Ղազարյանի փոխանցմամբ, Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների տարեկան շրջանառությունը տատանվում է $150 - 200 մլն սահմաններում, տարեկան $10-20 մլն-ի հայկական ապրանք է արտահանվում Թուրքիա' ոչ հայկական ծագման սերտիֆիկատով:

Աղբյուրը` www.mediamax.am

Լուսանկարը՝ www.mediamax.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն