• Armenianeconomy.com

ՀՀ կառավարության պարտքը գնահատվում է ցածր ռիսկային. հրապարակվել է պարտքի կայունության 2019թ-ի վերլուծությունը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ կառավարության պարտքի կայունության 2019թ-ի վերլուծությունն ամփոփող աշխատանքային փաստաթուղթը: Դրա շրջանակներում մասնագետների կողմից իրականացվել են կառավարության պարտքի կայունության բազմակողմանի գնահատումներ և դրան սպառնացող ռիսկերի վերլուծություններ:

Վերլուծության արդյունքները ցույց են տվել հետևյալը՝

Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության պարտքը կայուն է և գտնվում է կառավարելիության տիրույթում: Այդ հարցում առանցքային դերակատարում ունի հարկաբյուջետային կանոնների նոր համակարգի վրա խարսխված պարտքի բեռի նվազեցման քաղաքականությունը:

ՀՀ կառավարության պարտքը միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ (Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից մշակած) գնահատվում է ցածր ռիսկային:

ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում արտարժութային պարտքի և ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտքի մասնաբաժինները գնահատվում են  ռիսկային, միևնույն ժամանակ կառավարելի:

ՀՀ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ռազմավարական փաստաթղթերով ծրագրված միջոցառումների իրականացումը կնպաստի պարտքի կայունության ռիսկերի մեղմմանը:
 
Վերլուծությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
minfin.am

minfin.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Բիզնես լուրեր
• Այսուհետև կեղծ ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին կդառնա զրոյական. Սերգեյ Շահնազարյան• Reuters. Տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում• Ասֆալտապատվել են Սիսավան համայնքի փողոցները• ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Արագածոտնի մարզում փոխանցվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը• Հայտարարվել է ճանապարհային անվտանգության ուսուցման և հանրային իրազեկման ծառայությունների մատուցման մրցույթ• Նոր փոստային նամականիշ՝ նվիրված Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակին• Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն է ընդլայնելու հայ-հնդկական գործարար կապերը• Կարևոր է նորարարությունների զարգացման ինտեգրումը տնտեսության մնացած ճյուղեր․ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը• Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Վերլուծուություն
• Աշխատանքային• ՏՄՊՊՀ-ն խստացրել է վերահսկողությունը ձվի շուկայում. գները կայուն են, դեֆիցիտ չի լինի• Արդյոք միա՞յն ճանապարհային ուղիներն են մեղավոր ՌԴ հետ Հայաստանի առեւտրի փոքր ծավալի մեջ• ԱՄՆ հարկային բարեփոխումը եւ ՌԴ-ում դոլարի փոխարժեքը՝ որո՞նք են լինելու հետեւանքները• Հայաստանը առաջին կիսամյակում ԵՏՄ երկրների շրջանում գրանցել է 2,8 տոկոսանոց ամենաբարձր տնտեսական աճը• Ընթացիկ տարում «ռուսական» դրամական փոխանցումների խնդիրը հազիվ թե լուծվի• Անցյալ տարի Երեւանում բնակարաններ եւ առանձնատներ գնողների թիվը էապես պակասել է• 4-րդ եռամսյակում ամեն շիշ կոնյակին 10 շիշ օղի է բաժին ընկնում• ՊԳԿ սպառողական գների ինդեքսը մայիսին նվազել է մինչև վեցամյա նվազագույնը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении