Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դեկտեմբերի 26-ին խոստացել էր, որ 2020 թ-ին հանրապետությունում տավարի մսի պահանջարկն ամբողջությամբ կապահովի տեղական արտադրանքը:
Մայրաքաղաքում տավարի մսի միջին գինը 2,5 հազ. դրամ է կիլոգրամի դիմաց, այն դեպքում, երբ խոզի միսն արժե մոտ 3,5 հազ. դրամ, ոչխարի միսը'3,0 հազ. դրամ: Սակայն տավարի միսն առավել պահանջված է Հայաստանի բնակիչների համար:
«Ոչ հարուստ» գնորդների համար կա ոչ վատ այլընտրանք' թռչնամիսը (1,5 հազ. դրամ) կամ «հավի բուդը» (1,1 հազ. դրամ): Նշված ապրանքի մեծ մասը ներկրվում է: Այսպես, անցած տարի տեղական շուկայում թռչնամսի 87%-ն ապահովվել է ներմուծման միջոցով:
Առաջին հայացքից շահավետ է թվում թռչնամսի արտադրության ընդլայնումը: Այդ պարագայում բացասական սալդոն մի քանի տասնյակ միլիոնով պակաս կլինի: Այսպես, եթե անցած տարի տավարի մսի ներմուծումը կազմել է 25,8 մլն դոլար, ապա թռչնամսինը' 49,1 մլն դոլար: Սական մեր թռչնաբուծական ոլորտն ավելի շատ մասնագիտացած է հավկիթի, քան մսի արտադրության մեջ: Բացի այդ, ներմուծված «բդերն» անհամեմատ ավելի էժան են տեղական արտադրանքից:
Տավարի մսի հետ կապված իրավիճակը մի փոքր այլ է: Տեղական արտադրության տավարի միսը տեղական շուկայում «լուրջ» մրցակից չունի: Սակայն այդ պատկերը արմատապես կփոխվի, եթե ներքին գներն աճեն այն աստիճան, որ ներմուծումը եկամտաբեր դառնա: Հիշեցման կարգով նշենք, որ 2005 -2011թթ. հատվածում տավարի մսի միջին մանրածախ գինն աճել է 1,7 անգամ:
Վերադառնալով գյուղնախարարի խոստմանը, հարց է ծագում, թե որքան պետք է աճի տեղական արտադրությունը, որպեսզի ամբողջությամբ ապահովի շուկայի պահանջարկը: Տրամաբանական է, որ այդ ցուցանիշը պետք է ներառի նաեւ մսակոմբինատներում մշակվող ռեսուրսները:
Տավարի մսի ռեսուրսների ծավալը տարբեր տարիներին տարբեր չափերի է եղել: Օրինակ, 2005 թ-ին այդ ցուցանիշը եղել է առնվազն 36,3 հազ. տոննա, 2009թ-ին' ավելի քան 51,8 հազ. տոննա, անցած տարի' շուրջ 48 հազ. տոննա: Ներմուծման ծավալը եւս տատանվում է' 6 -11 հազ. տոննա: Սա, ըստ էության, հենց այն ծավալն է, որը խոստանում են ապահովել տեղական արտադրությամբ:
Անասնաբուծության ոլորտում որոշակի առաջընթաց արձանագրվել է. խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակը անցած տարվա 39,2%-ի փոխարեն աճել է մինչեւ 47,3%-ով: Ընդ որում բացարձակ աճը կազմել է 32,4 հազ. գլուխ: Սա, իհարկե, համեստ ցուցանիշ է, սակայն ավելի լավ է, քան անկումը:
Նկատված դրական միտումը կարող է նպաստել գյուղնախարարի խոստման իրականացմանը, եթե լուծվեն կերի եւ անասնաբույժերի հետ կապված խնդիրները: Դրան կաջակցի նաեւ կոոպերատիվների ստեղծումը' արոտավայրերի օգտագործման համար: Արդեն ստեղծվել են մի քանի տասնյակ նման միավորումներ, եւ դրանց հաջող գործունեությունը կարող է խթան լինել մյուս ֆերմերների համար (http://news.am/rus/news/99322.html):
Ալբերտ Խաչատրյան
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться