«Այն գործունեության ոլորտները սահմանելու մասին, որոնցում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել իրենց նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

05 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց համար նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսատուրքերի և հարկերի ներմուծման հնարավորության սեղծումն է:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց համար առանց մաքսատուրքերի հարկերի վճարման նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար:

ՆԱԽԱԳԻԾ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ կետերը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման 3-րդ հավելվածի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեության բոլոր ոլորտներում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն