Սույն նախագիծը կազմվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման ապահովման նպատակով: Մասնավորապես, վերոնշյալ հոդվածի դրույթների համաձայն՝ օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները սահմանվում են Կառավարության որոշմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
« » ----------------- 20 թվականի N -Ն
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը` Կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օրենսդրական ակտի և կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառներ ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 20 թվականի -ի N -Ն որոշման
ՑԱՆԿ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ
1. Արտաքին գործերի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) արտաքին գործերի,
2) դիվանագիտական ծառայության,
3) միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացման,
4) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության,
5) Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների,
6) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացման,
7)համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացման,
8) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման,
9) համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացման,
10) պետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման բնագավառներում:
2. Արդարադատության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) պարտադիր կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման,
2) քրեակատարողական ,
3) պրոբացիայի,
4) սնանկության,
5) փաստաբանության,
6) հաշտարարության,
7) նոտարական գործունեության,
8) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման,
9) իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման,
10) զանգվածային լրատվության միջոցների հաշվառման,
11) անձնական տվյալների պաշտպանության,
12) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման,
13) իրավական փորձաքննության,
14) միջազգային իրավական փոխօգնության,
15) հակակոռուպցիոն քաղաքականության,
16) արխիվային գործի,
17) պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործունեության կազմակերպման և համակարգման բնագավառներում:
3. Ֆինանսների նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումների,
2) բյուջետային գործընթացի հետ կապված հարաբերությունների,
3) գանձապետարանի գործունեության հետ կապված հարաբերությունների,
4) հանրային հատվածի ներքին աուդիտի համակարգի,
5) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների, խաղային բնագավառում փողերի լվացման դեմ պայքարի, իր կողմից լիցենզավորվող և ծանուցման ենթակա գործունեության տեսակների,
6) պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար ձեռք բերվող ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առավելագույն գների,
7) պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների հավաքագրման և սահմանման, ինչպես նաև շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման,
8) հաշվապահական հաշվառման, այդ թվում` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության,
9) թանկարժեք մետաղների շրջանառության պետական կարգավորման,
10) պետական պարտքի կառավարման,
11) հարկային և մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրական ակտերին կամ Կառավարության որոշումներին առնչվող հարցերի,
12) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (բացառությամբ՝ Եվրասիական տնտեսական միության իրավապայմանագրային մաս կազմող միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի), դրանց հիման վրա ընդունված և դրանց իրականացումն ապահովող ենթաօրենսդրական ակտերով կարգավորման ենթակա՝ հարկային և մաքսային հարաբերություններին առնչվող բնագավառներում:
4. Էկոնոմիկայի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության,
2) որակի ենթակառուցվածքների (տեխնիկական կանոնակարգում, համապատասխանության գնահատում, ստանադարտացում, չափումների միասնականության ապահովում, հավատարմագրում),
3) ներդրումային քաղաքականության,
4) զբոսաշրջության,
5) արդյունաբերության և գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման քաղաքականության,
6) Եվրամիության հետ առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթների իրականացման
7) Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցության, ինչպես նաև ԱՀԿ համաձայնագրերի դրույթների և ԱՀԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման,
8) Եվրոպական Միության, Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեության, ինչպես նաև ծրագրերի իրականացման,
9) Պետություն-մասնավոր գործընկերության,
10) ԵԱՏՄ-ի շրջանակներում և երրորդ երկրների հետ արտաքին առևտրի իրականացման,
11) մտավոր սեփականության, պահպանության և ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացման քաղաքականության,
12) առևտրի և ծառայությունների,
13) գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության,
14) արդյունաբերության քաղաքականության,
15) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության,
16) օրգանական գյուղատնտեսության,
17) բուսաբուծության, սերմնաբուծության, այգեգործության և բույսերի պաշտպանության,
18) հողերի օգտագործման և մելիորացիայի,
19) ագրովերամշակման,
20) անասնաբուծության (մեղվաբուծության, ձկնաբուծության) և անասնաբուժության (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ,
21) գյուղատնտեսական խորհրդատվության և աջակցության,
22) սննդամթերքի անվտանգության (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ,
23) գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառներում:
5. Պաշտպանության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության,
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման (Ֆինանսների նախարարության հետ համատեղ),
3) զինվորական ծառայության, այդ թվում` զինծառայողի կարգավիճակի, (զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց կենսաթոշակային ապահովության (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ), իսկ բժշկական օգնության սպասարկման մասով՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ) և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու, զինծառայողների նյութական պատասխանատվության,
4) ռազմական դրության իրավական ռեժիմի (Արդարադատության նախարարության հետ համատեղ),
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական,
6) ներքին ծառայության,կայազորային ու պահակային ծառայությունների,
7) ռազմական ոստիկանության գործունեության,
8) այլընտրանքային ծառայության (Արդարադատության նախարարության հետ համատեղ) բնագավառներում
6. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) սոցիալական աջակցության,
2) ՀՀ աշխատանքային օրենսգրքով և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների,
3) զբաղվածության օրենսդրության, ինչպես նաև օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվության տրամադրման,
4) պետական կենսաթոշակային ապահովության և պետական նպաստների, այդ թվում՝ ընտանեկան, սոցիալական, հրատապ օգնության երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում և թաղման նպաստների,
5) «զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ամենամսյա պարգևավճարների,
6) հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառման,
7) բժշկասոցիալական փորձաքննության,
8) հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման,
9) հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներով ապահովման,հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման (ըստ անհրաժեշտության` պատասխանատու պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի հետ` համատեղ),
10) ),տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման,
11) որոշակի բնակության վայր չունեցող անձանց կացարանով ապահովման և սոցիալական ծառայությունների տրամադրման,
12) ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի և դաստիարակության կազմակերպման,
13) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մասնավորապես, առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամ երեխաներին տրամադրվող անվճար և համայնքային ֆինանսավորմամբ, վճարովի և համավճարով սոցիալական այլընտրանքային ծառայությունների ստեղծմանն ուղղված ծրագրերի,
14) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված պետական ծրագրերի,
15) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և սոցիալական ցերեկային կենտրոններում խնամք տրամադրող կազմակերպությունների,
16) որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողի թեկնածուների, որդեգրողների և որդեգրված երեխաների կենտրոնացված հաշվառման,
17) խնամատար ընտանիքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ապահովման,
18) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հարցերով զբաղվող կազմակերպությունների,
19) ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման,
20) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների պետական ծրագրերի իրականացման,
21) սոցիալական փաթեթի հատկացման բնագավառներում:
7. Առողջապահության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) առողջապահության,
2) բժշկական օգնության որակի և արդյունավետության բարձրացման,
3) առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության նպատակով առողջապահական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության ապահովման,
4) առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության, կազմակերպման, կառավարման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների ներդրման, կայուն ֆինանսավորման ապահովման,
5) մարդու և հանրության առողջության պահպանման,
6) բնակչության առողջության բարելավման,
7) հիվանդությունների կանխարգելման,
8) հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցման,
9) աշխատողների առողջության և անվտանգության պահպանման (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ)) ,
10) առողջապահության ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման ապահովման,
11) մոր և մանկան առողջության պահպանման,
12) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման,
13) հանրապետությունում արտադրվող և ներմուծվող դեղերի անվտանգության, որակի և արդյունավետության ապահովման, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության (Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ),
14) հանրային առողջության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման,
15) դեղերի պետական գրանցման բնագավառներում:
8. Շրջակա միջավայրի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) օգտագործման,
2) մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման,
3) կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված,ներառյալ՝ հարմարվողականության,
4) հիդրոօդերևութաբանական գործունեության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության,
5) բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության,
6) բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման,
7) շրջակա միջավայրի մոնիթորինգի,
8) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման,
9) շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) կադաստրների և ռեգիստրների,
10) շրջակա միջավայրի ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների, պայմանագրերի և համաձայնեցումների,
11) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության, էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման բնագավառներում:
9. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) նախադպրոցական կրթության,
2) հանրակրթության (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ կրթության),
3) նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության,
4) միջին մասնագիտական կրթության,
5) բարձրագույն մասնագիտական կրթության,
6) ներառական կրթության,
7) հետբուհական կրթության, գիտական կոչումների և աստիճանների շնորհման,
8) գիտության,
9) արտադպրոցական դաստիարակության,
10) լրացուցիչ (ոչ ֆորմալ և ինֆորմալ) կրթության,
11) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման,
12) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման,
13) ոչ նյութական մշակութային ժառանգության,
14) թանգարանային գործի,
15) գրահրատարակչության
16) գրադարանային գործի,
17) արվեստի բոլոր տեսակի և ձևերի (կինոարվեստ և տեսալսողական այլ արվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, երաժշտական արվեստ, արվեստի այլ ժանրեր)
18) մշակութային արժեքների արտահանման և ներմուծման,
19) գեղարվեստական կրթության,,
20) ֆիզիկական կուլտուրայի,
21) սպորտի,
22) երիտասարդության հարցերի բնագավառներում:
10. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ`
1) համայնքային ծառայության,
2) տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության, համայնքների պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորությունների, ինչպես նաև համայնքի ավագանու լիազորությունների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ապակենտրոնացման,
3) վարչատարածքային բարեփոխումների,
4) տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների,
5) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման, միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման,
6) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրման,
7) տեղական ինքնակառավարման մարմիններում շահագործվող կառավարման տեղեկատվական համակարգերի և համայնքների պաշտոնական կայքերի գրանցամատյանների վարման աշխատանքների,
8) համայնքապետարանների կողմից իրականացվող էլեկտրոնային փաստաթղթաշարժի,
9) համայնքների ավագանու նիստերի՝ համացանցում առցանց հեռարձակումների գործընթացի,
10) համայնքների կողմից արտաբյուջետային գանձապետական հաշիվների բացման,
11) համայնքների զարգացման ծրագրերի մշակման մեթոդաբանության,
12) համայնքներին պետական բյուջեից բյուջետային փոխատվությունների, վարկերի, երաշխիքների տրամադրման,
13) միջհամայնքային միավորումների,
14) փախստականների և ապաստանի հարցերի,
15) հետընդունման (ռեադմիսիայի),
16) հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման,
17) աղբահանության և սանիտարական մաքրման (առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունների հետ համատեղ),
18) թափոնների կառավարման (առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունների հետ համատեղ),
19) պետական գույքի կառավարման,
20) ընդերքի օգտագործման և պահպանության,
21) էներգետիկայի բնագավառի (էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգեր) և էներգախնայողության ու էներգաարդյունավետության իրականացմանն ուղղված պետական քաղաքականության վարման աշխատանքների,
22) ջրային համակարգերի կառավարման և օգտագործման (Առողջապահության նախարարության հետ համատեղ՝ խմելու ջրի ջրամատակարարման մասով),
23) ավտոմոբիլային տրանսպորտի, երկաթուղային տրանսպորտի,
24) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների,
25) օդային տրանսպորտի,
26) քաղաքացիական ավիացիայի բնագավառներում:
11. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) կապի,
2) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, համացանցի(ինտերնետի)
3) փոստային կապի,
4) տիեզերական,
5) ռազմարդյունաբերական համալիրի,
6) ռազմարդյունաբերության (Պաշտպանության նախարարության և/կամ Ոստիկանության և/կամ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ), բնագավառներում:
12. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) քաղաքացիական պաշտպանության,,
2) արտակարգ իրավիճակների բնագավառում (բնածին, տեխնածին աղետների ռիսկերի նվազեցում, բնածին, տեխնածին աղետների կանխում (կանխարգելում), բնածին, տեխնածին աղետների նվազեցում, վերացում, փրկարարական աշխատանքներ, հրդեհային անվտանգություն, տեխնիկական անվտանգության ապահովում և այլն),
3) արտադրական պատահարների, տեխնիկական անվտանգության փորձաքննության, արտադրական վտանգավոր օբյեկտների դասակարգման, նախագծման, վթարների և դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության կասեցման և դադարեցման,
4) սեյսմիկ անվտանգության բնագավառում,
5) պետական պահուստի բնագավառում:
13. Կադաստրի կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման,
2) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ գույքի գտնվելու վայրի հասցեների պետական գրանցման,
3) հողաշինարարության,
4) գեոդեզիայի և քարտեզագրության,
5) անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի կադաստրային գնահատման,
6) անշարժ գույքի համակարգված դիտարկումների, անշարժ գույքի շուկայի վերլուծության իրականացման,
7) Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման ստուգման,Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման ստուգման,
8) Երկրատարածական տվյալների և երկրատեղեկատվական համակարգերի (GIS) բնագավառներում,
9) Քարտեզագրական նյութերի և ատլասների բնագավառներում,
10) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի, ինչպես նաև վարչատարածքային միավորների սահմանների, սահմանագծման և սահմանազատման բնագավառներում:
14. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) միջուկային անվտանգության՝ միջուկային տեղակայանքների՝ ատոմակայանի, միջուկային վառելիքի պահեստարանի (հրապարակի ընտրում, նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում), միջուկային նյութերի հետ իրականացվող գործունեության,
2) ճառագայթային անվտանգության և պաշտպանության, էներգետիկայի, բժշկության, գիտության, կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության ու տնտեսության այլ ճյուղերում կիրառվող իոնացնող ճառագայթման աղբյուրների (ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր, գեներացնող ճառագայթման աղբյուրներ), ռադիոակտիվ հումքի արդյունահանման, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի և վերահսկողության,
3) ռադիոակտիվ թափոնների կառավարման,
4) միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, ռադիոակտիվ թափոնների ներմուծման/արտահանման, փոխադրման,
5) վթարային պատրաստվածության և հակազդման՝ (միջուկային և ճառագայթային վթարների տեղափակում և վերացում, բնակչության և անձնակազմի պաշտպանություն),
6) միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության (միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանություն հարցերով օրենսդրական ակտերի վերաբերյալ համատեղ պարզաբանումներ հնարավոր են Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ, իսկ ճառագայթային անվտանգության և պաշտպանության հարցերով՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ:
15. Պետական եկամուտների կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքների կարգավորման առարկա հանդիսացող հարցերի,
2) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման մասին» օրենքի կարգավորման առարկա հանդիսացող հարցերի բնագավառներում:
16. Վիճակագրական կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության,
2) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական համակարգի,
3) Հայաստանի Հանրապետությունում համատարած հաշվառումների բնագավառներում:
17. Քաղաքաշինության կոմիտեն տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) տարածական պլանավորման փաստաթղթերի,
2) շինարարության,
3) քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի,
4) քաղաքաշինական գործունեության (նախագծում, շինարարություն, թույլատրման համակարգ, համալիր փորձաքննություն, հետազննություն, լիցենզավորում, ճարտարապետական և մասնագիտական այլ գործունեություն),
5) բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման, արդիականացման,
6) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի բնագավառներում:
18. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) բժշկական սպասարկման,
2) աշխատողների առողջության և անվտանգության պահպանման,
3) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառներում:
19. Կրթության տեսչական մարմինը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպման, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարման, տարեկան ուսումնական ժամանակացույցների, դասացուցակների համապատասխանության,
2) սովորողների և շրջանավարտների (անկախ կրթության ձևից) գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման քննակարգերի, աշխատակարգերի, պահպանման,
3) ընդունելության, փոխադրման, տեղափոխման, փոխատեղման, վերականգնման և ավարտման կարգերին համապատասխան` սովորողների շարժի,
4) պետական ավարտական փաստաթղթերի ստացման, պահպանության և բաշխման, փաստաթղթաշրջանառության, հաշվետվությունների իսկության,
5) պահպանման ենթակա փաստաթղթերի առկայության,
6) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով (այդ թվում՝ էլեկտրոնային) ապահովվածության,
7) կրթության կառավարման պետական լիազորված մարմնի, տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետի), համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարման,
8) ղեկավար և մանկավարժական աշխատողների ընտրության, հավաստագրման, նշանակման, վերապատրաստման, ատեստավորման, տարակարգի ներկայացման և շնորհման գործընթացների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության,
9) կրթության որակի ապահովման ուղղությամբ ուսումնական հաստատությունների կանոնադրական պահանջների կատարման, դրանց կառավարման մարմինների լիազորությունների իրականացման ու պահպանման,
10) տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կրթության ստորաբաժանումների գործունեության` կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության,
11) կրթական գործունեության վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից ներկայացված տեղեկատվության, հաշվետվությունների հավաստիության բնագավառներում:
20. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) ոչ պարենային արտադրանքի՝ համաձայն Կառավարության և ՄՄ (Մաքսային միություն) կողմից սահմանված և ըստ համապատասխան ոլորտների տեխնիկական կանոնակարգերի,
2) չափումների միասնականության ապահովման,
3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման,
4) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների ինչպես նաև համապատասխանության գնահատման,
5) տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի պետական վերահսկողության իրականացման,
6) չափագիտական կանոնների և նորմերի պահպանման, այդ թվում` չափագիտության տարածման ոլորտների պահանջների պահպանման, հաստատված տեսակի չափման միջոցների կիրառման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության և չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացման՝ անվտանգության տեսանկյունից,
7) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման.
8) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, սահմանված պահանջների, պայմանների պահման նկատմամբ փաստաթղթային հսկողության,
9) շուկայահանված ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջների և պայմանների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման,
10) Վերահսկողության ոլորտում անհամապատասխանության դեպքում Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու լիցենզավորող մարմիններ միջնորդագրերի ներկայացման բնագավառներում:
21. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) սննդամթերքի և կերի անվտանգության,
2) անասնաբուժության ,
3) բուսասանիտարիայի բնագավառներում:
22. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) քաղաքաշինական վերահսկողության,
2) տեխնիկական և հրդեհային անվտանգության,
3) տրանսպորտի,
4) էներգետիկայի,
5) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում:
23. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝ վերահսկողության իրականացման և պատճառված վնասի հաշվարկման մասով ՝
1) մթնոլորտային օդի պահպանության,
2) ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության,
3) հողերի օգտագործման և պահպանության,
4) ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության,
5) կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության,
6) վտանգավոր նյութերի, արտադրության ու սպառման թափոնների բնագավառներում:
24. Ազգային անվտանգության ծառայությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) ազգային անվտանգության մարմիններում ծառայության,
2) սահմանապահ զորքերի,
3) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման,
4) պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության,
5) պետական սուրհանդակային կապի,
6) ահաբեկչության դեմ պայքարի (Պաշտպանության նախարարության և Ոստիկանության հետ համատեղ),
7) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (Արտաքին գործերի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և Ոստիկանության հետ համատեղ),
8) օպերատիվ-հետախուզական գործունեության (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող մյուս մարմինների հետ համատեղ),
9) համակարգի զինծառայողների սոցիալական ապահովության,
10) ազգային անվտանգության մարմինների գործունեության բնագավառներում:
25. Ոստիկանությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) ոստիկանությունում ծառայության,
2) ոստիկանության զորքերի,
3) ոստիկանության կողմից գույքի և օբյեկտների պահպանության,
4) ոստիկանության պարեկապահակետային և ճանապարհապարեկային ծառայության,
5) ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի գործունեության, ձերբակալված և կալանավորված անձանց ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման,
6) ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության, միջոցառումների,
7) վարչական հարկադրանքի միջոցների կիրառման,
8) ճանապարհային երթևեկության,
9) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, պետական գրանցման, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման, հաշվառման համարանիշերի տրամադրման, տրանսպորտային միջոցի վերասարքավորման,
10) վարորդական վկայականի տրամադրման,
11) ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերի, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման,
12) բնակչության պետական ռեգիստրի,
13) քաղաքացիության հետ կապված հարցերի, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման և փախստականների փաստաթղթավորման,
14) օտարերկրացիներին ոստիկանության կողմից տրամադրվող մուտքի վիզաների և կացության կարգավիճակների տրամադրման, օտարերկրացիների արտաքսման,
15) ընտրողների ռեգիստրի վարման և ընտրողների ցուցակների կազմման,
16) հավաքների ընթացքում ոստիկանության գործառույթների և լիազորությունների,
17) քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության,
18) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության ապահովման (այլ իրավասու մարմինների հետ համատեղ),
19) հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանության, քրեական դատավարության մասնակիցների և օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց,
20) ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների կիրառման, բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման, բռնություն գործադրած անչափահասների ուղղորդման և մշտադիտարկման,
21) մասնավոր պահնորդական գործունեության,
22) անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու,
23) Ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու,
24) ոստիկանության օպերատիվ-տեղեկատու քարտադարանի, մատնադրոշմային քարտադարանի, հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման և գործունեության,
25) վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց, ինչպես նաև քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, քրեագիտական հաշվառումների, ոստիկանության կողմից ԴՆԹ բնութագրերի հաշվառման,
26) ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման,
27) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող բնագավառներում:
26. Պետական վերահսկողական ծառայությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝
1) «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով նախատեսված դրույթների բնագավառում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, վերոնշյալ հոդվածի դրույթների համաձայն՝ օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները սահմանվում են Կառավարության որոշմամբ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Օրենսդրական ակտի և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ օրենսդրական ակտի և կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться