Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը հնարավորություն կստանա գնելու Կառավարության թիվ 2 մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունները:
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 27-ին հաստատեց Կառավարական թիվ 2 մասնաշենքի օտարման մասին հերթական որոշումը: Կառավարության նիստում որոշումը արմատական փոփոխությունների է ենթարկվել, «Տանգո» ընկերությունը կրկին նշվել է որպես պոտենցիալ գնորդ:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայվել էր որոշման նախագիծ, որով ԱԳՆ շենքը հանվում էր աճուրդի՝ փաստորեն չեղյալ համարելով Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությանը վաճառելու մասին հոկտեմբերին կայացրած որոշումը:
Այսօր առավոտյան կատարած փոփոխություններով՝ «Տանգո» ընկերությունը կրկին հնարավորություն է ստացել գնելու շենքը՝ եթե դասական աճուրդով կառավարությանը չհաջողի ավելի բարձր գնով գնորդ գտնել: Այսինքն՝ կառավարությունը նախ շենքը կդնի աճուրդի, որից հետո պարզ կլինի՝ Է. Էռնեկյանը 51 մլն դոլարով գնելու է՞ շենքը, թե՞ ոչ:
Աճուրդը պետք է կազմակերպվի առաջիկա 3 ամսվա ընթացքում:
Ինչ վերաբերում է «Տանգոյին», ապա նրա հետ կկնքվի օտարման նախնական պայմանագիր:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться