
Հակիրճ բնութագիր
Նկատի ունենալով, որ Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքոi էլեկտրաէներգիայի գումարը մինչ օրս վճարվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պահպանման ծախսերից 251,5 հազար դրամ և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական վերահսկողության պահպանման ծախսերից 736,5 հազար դրամ, այն ուղղելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էլեկտրաէներգիայի ծախսերին:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
___ _____________ 2019 թվական N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 ,3, 4 և 5 հավելվածների
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր գործունեությունն իրականացնում է Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում գտնվող վարչական շենքում, սակայն Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքում, որը մինչ օրս գտնվում է նախարարության հաշվեկշռում, իրենց գործունեությունն են իրականացնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներից երկուսը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Նկատի ունենալով, որ էլեկտրաէներգիայի գումարը մինչ օրս վճարվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պահպանման ծախսերից 251,5 հազար դրամ և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական վերահսկողության պահպանման ծախսերից 736,5 հազար դրամ, այն ուղղելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էլեկտրաէներգիայի ծախսերին:
Ծախսերի հաշվարկի համար հիմք են ընդունվել Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված հաշվարկները:
e-draft.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться