• Armenianeconomy.com

Գերմանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։

Նախարարը ողջունել է դեսպանին և հատկանշական համարել Գերմանիայի դեսպանատան հետ երկար տարիների ձևավորված լավ հարաբերությունները, նաև այն դերը, որը վերջինս կատարում է Գերմանիայի հետ ուղիղ համագործակցությանբ և ԵՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի ուղղությամբ։  

Դեսպանը կարևորել է տնտեսական հարցերը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևոր առաջնահերթություններից և իր խոսքում նշել․ «Հանքարդյունաբերության, էլեկտրաէներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում գերմանական ընկերությունների գործունեությունն այստեղ վկայում են այն մասին, որ վերջիններս հետաքրքրված են Հայաստանով։ Գիտեմ, որ Հայաստանի կառավարության  առաջնահերթություններից է ներդրումների ներգրավվումը երկիր, այդ տեսանկյունից էլ կարևոր եմ համարում երկրների միջև փոխադարձ կապերի զարգացումը»։

Նախարարն իր հերթին նշել է․ «Մենք, իսկապես, երկրի տնտեսական զարգացումը կապում ենք երկրում ներդրումային գրավչության մեծացման հետ, ուստի պետք է գտնենք այն հնարավորությունները, որոնք երկու երկրների հետաքրքրությունների դաշտում են»։ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի հիմնական նպատակները և տնտեսական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զարգացնել երկրների միջև համագործակցությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում և հավելել, որ վերջին տարիներին դեպի Հայաստան ուղևորահոսքերի ամենաարագ աճ արձանագրած ուղղություններից մեկը Գերմանիան է եղել։

Դեսպանի խոսքով՝ գերմանական կազմակերպությունները գյուղատնտեսության, գիներգործության և մի շարք այլ ոլորտներում խորհրդատվական ծառայություններ են մատուցում, իսկ տեքստիլի և զբոսաշրջության ուղղությամբ առկա է մեծ հետաքրքրություն։ Նա նշել է, որ իռլանդական «Ռիանեյր» ավիաընկերության գործարկումը ևս մեծ հնարավորություն կստեղծի և կմեծացնի Գերմանիայի հետ ուղևորահոսքերը։ Ըստ Միխայել Բանցհաֆի՝ Հայաստանը միջնաժամկետում կարող է կապող օղակ լինել ԵԱՏՄ և հարակից այլ երկրների հետ։ Նա անդրադարձել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերի հնարավորություններին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և նշել, որ առաջիկա իրականացվող ծրագրերն ունենալու են մեծ նշանակություն երկրների երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման և հատկապես Հայաստատանում ՓՄՁ ոլորտի զարգացման համար։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ• ԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՈՒ ՄԱՐՏԻ 4-ԻՆ• Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին• Պատգամավորներն առաջարկում են կարգավորումներ կատարել գնումների գործընթացում• ՃՄՄԱ-ի գիրք ալբոմի ստեղծման համար ընդունվում են նախագծեր• Իրադարձային զբոսաշրջությունը վերականգնվում է. սահմանային համայնքները լինելու են ուշադրության կենտրոնում• Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) «10 քայլ ԿՈՎԻԴ 19–ի ժամանակներում առողջ և անվտանգ աշխատանքի վերադառնալու համար» ձեռնարկ• Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) «10 քայլ ԿՈՎԻԴ 19–ի ժամանակներում առողջ և անվտանգ աշխատանքի վերադարձ քաղաքականության համառոտագիր» ձեռնարկ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը վշտացած է Միության նախագահության նախկին անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է Կարապետյանների ընտանիքին ու մերձավորներին։
Միջազգային համագործակցություն
• Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին• Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնման նպատակով• Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողով ստեղ• ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի 11 ամիսներին կրճատվել է 2 տոկոսով• Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման հնարավորությունը• Մաքսատուրքերի զրոյացում, թեստերի փոխճանաչում. ՀՀ-ի նախաձեռնությամբ ինչ հաջող ծրագրեր են ընթանում ԵԱՏՄ-ում• Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին• Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին• Վահան Քերոբյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն