• Armenianeconomy.com

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները

30 հոկտեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Սերգեյ Բագրատյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 29-ին քննարկվել են 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված համապատասխան ոլորտների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2020 թվականի ֆինանսական ծրագրերը, տեղեկացրել է, որ հանրապետության համայնքների զարգացման համար նախատեսվել է 143 միլիարդ դրամ, որը շուրջ 3 միլիարդով ավելի է ընթացիկ տարվա հատկացումներից։ Ընդհանուր գումարի մեջ ներառված է 55,4 միլիարդի դրամաշնորհ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ բնագավառին կհատկացվի 6,9 միլիարդ դրամ, որից շուրջ մեկ միլիարդը դրամաշնորհ է։ Կիրականացվի 5 ծրագիր, որը ներառում է 20 միջոցառում։ Անտառների պահպանման ծրագրի իրականացման համար նախատեսվել է 2,2 միլիարդ դրամ։ 2020թ-ին անտառվերականգնմանը կուղղվի 400մլն դրամ։ Կբարձրանա անտառապահների աշխատավարձը, նրանք կապահովվեն համապատասխան արտահագուստով։ Ըստ նախարարի՝ նվազել են վառելիքի ծախսերը, ինչպես նաեւ գործուղումների համար նախատեսված գումարի չափը։

2020թ-ի պետական բյուջեի նախագծով տարածքային կառավարման համար նախատեսվել է շուրջ 353 միլիարդ դրամ։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավաստել է, որ կիրականացվեն 23 բյուջետային ծրագրեր, որոնք ընդգրկում են 127 միջոցառում։ Ոլորտի կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 60 միլիարդ դրամ։ 2020թ-ին կշարունակվի սեյսմիկ կայուն 40 դպրոցների շինարարությունը։ Բնագավառում կիրականացվեն վարչատարածքային բարեփոխումներ։ Համապատասխան ծրագրով նախատեսվում է բարձրացնել հեռավոր համայնքների զբոսաշրջային գրավչությունը։ Կբարեկարգվեն, կասֆալտապատվեն եւ կլուսավորվեն մարզկենտրոնների փողոցները։ Կկառուցվի նոր Կոտայք-Գեղարքունիքի աղբավայրը։ Նախարարն ընդգծել է մարզերի համաչափ զարգացման կարեւորությունը։

Ըստ Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի՝ մայրաքաղաքի համար պետական բյուջեի հատկացումները կազմում են շուրջ 77 միլիարդ դրամ, որը 2019թ-ի հատկացումներից ավելի է 20 միլիարդ դրամով։ Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրին կհատկացվի 4 միլիարդ, փողոցների արտաքին լուսավորության ծրագրի իրականացմանը՝ շուրջ 2 միլիարդ դրամ։ Մշակութային ծրագրին հատկացվել է 1միլիարդից ավելի գումար, որով կնորոգվեն 4 թանգարան եւ Երեւանի կենդանաբանական այգին։ Կիրականացվի նոր աղբավայրերի ձեւավորման ծրագիրը, իսկ գետնանցումների ծրագրով կհայտարարվեն դրանք կառավարման հանձնելու մրցույթներ։

ՀՀ մարզպետները ներկայացրել են 2020թ-ին մարզպետարանների համար նախատեսված ֆինանսական միջոցներն ու ծրագրերը։ Բոլոր մարզերին կհատկացվեն համապատասխան չափով դրամաշնորհներ, որոնք ավելի են 2019-ից։ Պայմանավորված ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմամբ՝ ավելացել են հանրակրթության ոլորտին ուղղված գումարների չափերը։

2011-2017թթ- տվյալներով գյուղատնտեսությունն ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 17,6 տոկոսը։ Ներկայում գործում է շուրջ 320 հազար գյուղացիական տնտեսություն։ 2020թ-ին ոլորտում վարվող քաղաքականությունը կնպատակաուղղվի սպասարկող կառույցների գործունեության արդյունվետության բարձրացմանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը փաստել է, որ բնագավառի համար նախատեսվել է 19 միլիարդ 188 միլիոն դրամ, որը շուրջ մեկ միլիարդով ավելի է 2019թ-ի ֆինանսական հատկացումներից։ Նախատեսվում է իրականացնել 7 ծրագիր, որը ներառում է 47 միջոցառում։ Կկառուցվեն կաթիլային եղանակով ջերմոցներ։ Կարկտահարություններից տուժած տնտեսությունները կստանան համապատասխան օժանդակություն։ Համաշխարհային բանկն ու միջազգային այլ կազմակերպություններ կաջակցեն մի շարք ծրագրերի իրագործմանը։

Պատգամավորները բարձրաձայնել են ոլորտների խնդիրներին առնչվող հարցեր, որոնց տրվել են պարզաբանումներ։

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումն՝ այստեղ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումն՝ այստեղ    https://www.youtube.com
 
parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն