• Armenianeconomy.com

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29 հոկտեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետական տուրքից ազատել այն դեպքում, երբ անձն օգտվում է այնպիսի ավիաընկերության կողմից նոր շահագործվող ուղղությամբ կատարվող թռիչքներից, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել:Արտունությունը նախաեսվում է կիրառել 36 ամսով, իսկ դրական ցուցանիշներ արձանագրելու դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 12 ամսով: Նախատեսվող փոփոխությունները վերաբերում են թե՛ շուկա մուտք գործող նոր ավիաընկերություններին, և թե՛ արդեն իսկ թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների կողմից նոր ուղղություններ բացելու դեպքերին:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով․   

«զ. օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք, 36 ամսով, ընդ որում՝ տրամադրված ժամկետը կարող է երկարացվել ևս 24 ամսով՝ նախորդող ժամանակահատվածում գրանցված դրական արդյունքների հիման վրա, եթե վերջիններս օգտվում են այն ավիափոխադրողների ծառայություններից, որոնք՝

1) իրականացնում են առևտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված  IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից և  

2) իրականացնում են շաբաթական ոչ պակաս քան երկու չվերթ IATA ամառային ժամանակաշրջանում՝ մարտի վերջին կիրակի օրվանից ներառյալ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը, և շաբաթական ոչ պակաս քան մեկ չվերթ IATA ձմեռային ժամանակաշրջանում՝ հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից ներառյալ մարտի վերջին շաբաթ օրը:

          Նախատեսված արտոնության ժամկետը յուրաքանչյուր կոնկրետ ավիաընկերության կողմից իրականացվող ավիափոխադրման ծառայություններից օգտվող ուղևորների համար հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:» 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 e-drprojects


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն