Հայաստանից արտահանվում են մինչև 3 հազար դոլար արժողությամբ էկզոտիկ թռչուններ

30 դեկտեմբերի 2012 | Հարկային-մաքսային | Цитата

Հայաստանից արտահանվում են մինչև 3 հազար դոլար արժողությամբ էկզոտիկ թռչուններՀայաստանից արտահանվող թութակների առավելագույն գինը 3 հազար ԱՄՆ դոլար է, որոնց թվում են «Կակադու» և «Արա» ցեղատեսակներին պատկանող թութակները: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Էկզոտիկ թռչուններ բուծողների և տիրապետողների հայկական միավորում» ՀԿ-ի նախագահ Բագրատ Հարությունյանը տեղեկացրեց, որ միայն Երևան քաղաքում շուրջ 50 մարդ էկզոտիկ թռչունների լուրջ հավաքածու ունի և պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է դրանց բուծմամբ: Շատերի համար վաճառքը ոչ թե շահութաբեր բիզնես, այլ հավաքածուն պահելու ֆինանսական աղբյուրն է:

Բագրատ Հարությունյանը նշեց, որ էկզոտիկ թռչունների օրինական ներմուծումը Հայաստան դժվարությունների հետ է կապված, քանի որ շատ գործընթացներ հստակեցված չեն, չկան համապատասխան կարանտինային պայմաններ, ինչը խթանում է անօրինական ուղիներով ներմուծումները: Բացի դրանից, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) միջազգային կոնվենցիայի համաձայն' էկզոտիկ թռչուններ արտահանելու համար անհրաժեշտ է թռչնի ծագման մասին փաստաթուղթ: «Հայաստանում թռչունների մի մասը «անօրինական» ծագման են կամ խորհրդային տարիներից մնացած, որոնք չունեն համապատասխան փաստաթուղթ, իսկ դա խոչընդոտում է ավիակուլտուրայի զարգացմանը մեր երկրում»,- ասաց մասնագետը:

Մասնագետի խոսքով՝ էկզոտիկ թռչունների ոլորտը կարգավորելու համար ՀԿ-ն զբաղվում է թռչունների օղակավորման աշխատանքներով. Գերմանիայից արդեն ստացվել է օղակների խմբաքանակը 2013 թվականի համար:

Օղակին գրված է թռչնի ծնվելու տարեթիվը, թռչնի ծննդավայր պետության կրճատ անվանումը, ակումբի անունը, որին հարում է բուծողը, բուծողի անձնական կոդը և օղակի հերթական համարը: «Այդ օղակը միակ ապացույցն է, որ թռչունը ծնվել է անազատ պայմաններում, այլ ոչ թե «խլվել» բնությունից»,- ասաց Հարությունյանը: Օղակը հագցվում է թռչունի ոտքին դեռ փոքր ժամանակ (կախված տեսակից' ծնվելուց 4-15 օրվա ընթացքում) և այլևս դուրս չի գալիս՝ որևէ անհարմարություն չպատճառելու կենդանուն: Մասնագետը հույս հայտնեց, որ հաշվառման համակարգի ներդրմամբ էկզոտիկ թռչուններ պահելու և բուծելու մշակույթը կզարգանա և արգելք կհանդիսանա ոլորտում ապօրինի գործունեության համար:

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն