• Armenianeconomy.com

Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ․ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին

Հոկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։

Դեսպանն իր խոսքում նշել է․ «Թեև հայ և հնդիկ ժողովուրդները դարավոր բարեկամության պատմություն ունեն, մշակութային ընդհանրություններ, իսկ մի շարք բնագավառներում՝ զարգացման մեծ ներուժ, այսօր համագործակցության հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են»։ Նա ներկայացրել է Հայաստան-Հնդկաստան արտաքին տնտեսական որոշ ցուցանիշներ և կարևորել Հայաստանում Հնդկաստանից ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների ինտենսիվացումը։

Անդրադառնալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին՝ ինչպիսիք են ադամանդագործությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, Տիգրան Խաչատրյանը նշել է․ «Մենք պետք է փորձենք նպաստել երկու երկրներում կազմակերպությունների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանը և նոր կապերի ստեղծմանը։ Ես վստահ եմ, որ մի շարք ուղղություններով, օրինակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում,  Հնդկաստանն իր հաջողություններով կիսվելու մեծ ներուժ ունի»։

Համագործակցության և փոխանակման ծրագրերի համատեքստում կարևորելով գործարար համաժողովներին, առևտրային տոնավաճառներին ներգրավվածության ապահովումը՝ դեսպանը խոսել է առաջիկայում կազմակերպվող Հնդկաստան-Հայաստան գործարար համաժողովի մասին։ Կիշան Դան Դեվալը, անդրադառնալով վերջին տարիներին Հնդկաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի աճի միտումներին՝ նշել է, որ կա ցանկություն մեծացնելու նաև հայերի հետաքրքրությունը Հնդկաստանի նկարմամբ։ Նրա խոսքով՝ կա նաև մեծ հնարավորություն Հայաստանի տարածքում կազմակերպելու հնդկական ֆիլմերի նկարահանումներ։

Նախարարը դեսպանին մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր հետագա գործունեության ընթացքում նույնպես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. Ծրագիրը հետաձգվել է, բայց ոչ անժամկետ• Կայացել է քննարկում խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ• Գործարարները կստանան անվճար խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ• Նախապատրաստական դասընթաց` մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության թեմայով• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ• ԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՈՒ ՄԱՐՏԻ 4-ԻՆ• Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին• Պատգամավորներն առաջարկում են կարգավորումներ կատարել գնումների գործընթացում
Միջազգային համագործակցություն
• Վահան Քերոբյանը և Դմիտրի Գվինդաձեն քննարկել են հետագա գործակցության հնարավորությունները• Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին• Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնման նպատակով• Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողով ստեղ• ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի 11 ամիսներին կրճատվել է 2 տոկոսով• Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման հնարավորությունը• Մաքսատուրքերի զրոյացում, թեստերի փոխճանաչում. ՀՀ-ի նախաձեռնությամբ ինչ հաջող ծրագրեր են ընթանում ԵԱՏՄ-ում• Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին• Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն