ՄԻՆՉԵՎ 5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԱՀ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

24 հոկտեմբերի 2019 | | Цитата

ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԱՀ-Ի ՄԻՆՉԵՎ 5 ՄԼՆ. ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-172-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ (այսինքն՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ) առկա, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված մինչև 5 միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության:

Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն առաջացած և այդ ժամանակահատվածում որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի մինչև 5 մլն. դրամ գումարների մնացորդը կազմել է 1,564,663,941 դրամ, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից այս տարվա հոկտեմբերի 21-ին ամբողջությամբ վերադարձվել է թվով 2006 տնտեսվարող սուբյեկտների միասնական հաշվին:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն