Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի, անասնաբուժասանիտա-րական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին

24 հոկտեմբերի 2019 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Նախագծի ընդունումը թույլ կտա բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել փաստաթղթավորումները և վարչարարությունը, վերանայել սպառողների առողջությունը չերաշխավորող դրույթները, ունենալ բովանդակալից և լիարժեք նմուշառման ակտի միասնական ձև, որը կգործի, թե նմուշառման, թե նմուշները փորձաքննության նպատակով ներկայացման գործընթացներում, իսկ վերանայված փորձաքննության կարգը կապահովի հավասարաչափ պայմաններ փորձաքննություն կատարող բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը, ինչպես նաև մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, կաթի և կաթնամթերքի, մեղրի, ինչպես նաև ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերը ուժը կորցրած ճանաչելու և նոր կարգ հաստատելու գործընթացը իրականացնել մեկ որոշմամբ, որպեսզի դրանց կիրառումը դյուրին լինի սպառողների և տնտեսավարողների համար:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի ______________-ի   N-     Ն

ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՁՎԻ, ՄԵՂՐԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, կաթի և կաթնամթերքի, մեղրի, ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը՝ համաձայն N1 հավելվածի.
Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 2319-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 2305-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1391-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 1416-Ն որոշումը.

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՁՎԻ, ՄԵՂՐԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Ձկան և ջրային կենդանիների ու ձկնամթերքի  անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 2319-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 2305-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1391-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 1416-Ն որոշումների կիրարկումն առաջացնում է մի շարք խնդիրներ, բացի այդ որոշումներով սահմանված կարգերում կան անհամապատասխանություններ, այդ թվում՝ տեխնիկական բնույթի: Գործող որոշումներում սահմանված չեն փորձաքննության իրականացման գործընթացում անհրաժեշտ նմուշառման ակտերը: Որոշումների մի շարք դրույթներ ունեն վերախմբագրման և հստակեցման կարիք, ինչպես շարահյուսության, այնպես էլ իմաստային և կիրարկման առումով:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի, Գործունեության իրականացման ծանուցման մասին ՀՀ օրենքի ընդունմամբ:

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Ձկան և ջրային կենդանիների ու ձկնամթերքի  անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 2319-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 2305-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1391-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին N 1416-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչել և սահմանել նոր կարգ, որով անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու համար սահմանվում է փաստաթղթի ձև՝ նմուշառման ակտ, որը կհավաստի թե նմուշառումը, թե փորձաքննության նպատակով նմուշների ուղարկումը կամ ներկայացումը, այդ թվում՝ ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարվող նմուշառումը՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը: Սահմանվել է անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության տրման ժամկետ:

Հիմք ընդունելով առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նոր նախագիծ, որով նոր խմբագրությամբ է շարադրվել  ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքների, կաթի, ձվի, մեղրի, անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը թույլ կտա բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել փաստաթղթավորումները և վարչարարությունը, վերանայել սպառողների առողջությունը չերաշխավորող  դրույթները, ունենալ բովանդակալից և լիարժեք նմուշառման ակտի միասնական ձև, որը կգործի, թե նմուշառման, թե նմուշները փորձաքննության նպատակով ներկայացման գործընթացներում, իսկ վերանայված փորձաքննության կարգը կապահովի հավասարաչափ պայմաններ փորձաքննություն կատարող բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը, ինչպես նաև մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, կաթի և կաթնամթերքի, մեղրի, ինչպես նաև ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերը ուժը կորցրած ճանաչելու և նոր կարգ հաստատելու գործընթացը իրականացնել մեկ որոշմամբ, որպեսզի դրանց կիրառումը դյուրին լինի սպառողների և տնտեսավարողների համար:

                                                                Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՁՎԻ, ՄԵՂՐԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի մեղրի,  անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

                                                                   Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՁՎԻ, ՄԵՂՐԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի,  անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն