Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում մասնակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի՝ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում «Առաջատար ֆերմայի» և Անասնաբուժական կետի բացման արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սթեֆանո Լազզարոտտոն, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալությունից ու Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալությունից, տեղական ու միջազգային կազմակերպություններից և ծրագրի շահառու համայնքներից:
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրի իրականացման հարցում գործուն դերակատարություն ունենալու համար և նշել, որ բարձր է գնահատում Շվեյցարիայի զարգացման գործակալության դերը տարածաշրջանում նորարար քայլերի ու սկզբունքների ձևավորման, ինչպես նաև գյուղատնտեսական գործունեության ձևն ու բովանդակությունը փոխելու հարցում:
Դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը աջակցության և ծրագրին դրական ներուժ փոխանցելու համար: Ինչպես նշել է դեսպանը, Շվեյցարիան սկսել է աջակցել հայկական գյուղատնտեսության զարգացմանը դեռևս 2006 թվականից, և մինչ օրս կաթի և մսի արտադրության շղթայում գրանցվել է ինչպես քանակական, այնպես էլ որական աճ։ «Դեռևս անելիքներ շատ կան, և Շվեյցարական ֆոնդը շարունակելու է աջակցել և օգնել հայաստանյան գյուղական համայնքերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է դեսպան Լազզարոտտոն։
Մարզի ղեկավար Անդրեյ Ղուկասյանն ընդգծել է, որ լուրջ ուշադրություն է դարձվում անասնապահության զարգացման գործին: Մարզն ունի մեծ ներուժ և հարկավոր է նման ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների շնորհիվ բացահայտել ու կիրառելի դարձնել այդ ներուժը, որը եկամտաբեր բիզնես կդառնա տասնյակ գյուղատնտեսների համար:
Նշենք, որ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է բարելավել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի, մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությունը, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների և բիզնեսի զարգացման ծառայությունների հասանելիությունը, ձևավորել տարածաշրջանային սերտ կապեր, հզորացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսական արտադրողների կարողությունները:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться