ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 հոկտեմբերի 2019 | | Цитата

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ   N -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 14-րդ կետը:
Հավելվածի 2-րդ, 7-րդ և 24-րդ կետերի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2020 թ.» բառերը փոխարինել «2022 թ.» բառերով:
Հավելվածի 16-րդ կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2019 թ.» բառերը փոխարինել «2023 թ.» բառերով, իսկ «Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական մարմնի անվանումը» 5-րդ սյունակում «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերով:
Հավելվածի «Ֆինանսավորման աղբյուրը» 7-րդ սյունակում բոլոր կետերում «պետական բյուջե¸ դրամաշնորհներ¸ միջազգային դոնոր կազմակերպություններ» ձևակերպումից հանել «դրամաշնորհներ» բառը:
Հավելվածի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 13-րդ և 24-րդ կետերում «տնտեսական զարգացման և ներդրումների», «բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել համապատասխանաբար «էկոնոմիկայի», «շրջակա միջավայրի և «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում): Միաժամանակ, համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի (2-րդ հավելվածի 50-րդ կետ) միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները գործում են մինչև համապատասխան ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելը: Այս համատեքստում՝ ներկայումս ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերով որոշակի արտադրանքների նկատմամբ  պարտադիր պահանջերի սահմանումը նպատակահարմար չէ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն փաստաթուղթը մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ և ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագրի 1.6 կետով, համաձայն որի պետք է վերանայվեին ոչ պարենային արտադրանքի թվով 32 ՀՀ տեխնիկական կանոնակարգ:

Ներկայումս, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ՀՀ պարտավորությունը, անհրաժեշտություն է առաջացել ուժը կոցրած ճանաչել ՀՀ գործող այն տեխնիկական կանոնակարգերը, որոնց համապատասխան ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն արդեն իսկ առկա են: Նախագծով նախատեսվել են նաև համապատասխան փոփոխություններ որոշման հավելվածի բոլոր միջոցառումների համար, մասնավորապես՝ «Ֆինանսավորման աղբյուրը» սյունակում նշված «պետական բյուջե¸ դրամաշնորհներ¸ միջազգային դոնոր կազմակերպություններ» ձևակերպումից հանվել են «դրամաշնորհներ» արտահայտությունը, նկատի ունենալով¸ որ վերջինս արդեն իսկ հանդիսանում է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող օժանդակության ձև:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածի մեջ առկա են նաև ՀՀ գործող՝ միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համար, տեխնիկական կանոնակարգեր, որոնց համար դեռևս ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգեր չկան և ներկայումս դրանց վերանայման ( ԵՄ կանոնակարգերին մոտարկման) գործընթացի կատարման ժամկետն անհրաժեշտ է երկարաձգել  (սահմանելով 2023 թվականը)՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով.

ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակերգերը պետք է համապատասխանեցվեն ԵԱՏՀ խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի N 44 «Համապատասխանության գնահատման տիպային ընթացակարգերի մասին» որոշմամբ հաստատված ընթացակարգերին, ինչը ՀՀ-ում գործողության մեջ դնելու գործընթացը դեռ նոր է սկսվել և ժամանակատար է,
ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահաջների Եվրոպական միության կանոնակարգերին մոտարկելու նպատակով նախատեսվում է փորձագետների կողմից իրականացնել համապատասխան մասնագիտական խորը ուսումնասիրություններ՝ համեմատելով այդ փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկերը Եվրոպական միության համապատասխան ԵՀ կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների հետ, ինչը ևս մեծածավալ և ժամանակատար աշխատանք է,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածի 16-րդ կետով նախատեսված ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 2228-Ն որոշումը Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգին մոտարկելու նպատակով, նախատեսվում է փորձագետների կողմից իրականացնել համապատասխան մասնագիտական խորը ուսումնասիրություններ՝ համեմատելով այդ որոշման կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների հետ: Այդ գործընթացներն իրենցից ներկայացնում են մեծածավալ և ժամանակատար աշխատանք, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել վերոհիշյալ կետով նախատեսված իրավական ակտի վերանայման վերջնաժամկետ սահմանել 2023 թվականը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2012  թվականի   հունիսի  7-ի N 753-Ն որոշմամբ վերապահվել է տեխնիկական կանոնակարգերի մշակման և համակարգման աշխատանքների իրականացման իրավասությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված և բոլոր կանոնակարգող մարմիններին ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներառում է փոփոխություններ, որոնցով սահմանված պահանջները արդիական չեն, քանի որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար գործում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգեր: Վերանայվել են նաև «Պետական կառավարման մարմնի անվանումը» սյունակը` ելնելով համապատասխան ոլորտում  իրականացված օրենսդրական փոփոխություններից:

Կարգավորման նպատակը և բնույթը
2014 թ. հոկտեմբերի 10-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի սահմանված դրույթների կատարումը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն

Ակնկալվող արդյունքը
Պետության կողմից չեն կատարվի միջոցառումներ, որոնք հակասում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

          ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                      ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ   ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի  №   1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի  № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի  № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չկա

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Համապատասխանում է:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Առկա չեն;

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                         ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ  

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն