Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով. Վարչապետն ընդունել է դեսպան Բանցհաֆին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիան քաղաքական ու տնտեսական կարևոր գործընկեր է մեր երկրի համար և վերջին 1,5 տարում արձանագրվել է երկկողմ համագործակցության լավ դինամիկա:

Վարչապետը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում բարեփոխումներին աջակցությունը: «Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը համապատասխանեցնել ժողովրդավարության և հակակոռուպցիոն ամենաբարձր չափանիշներին»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն առանձնակի նշել է նաև Գերմանիայի հետ տնտեսական ամուր կապերի առկայությունը, KFW բանկի և GIZ-ի հետ սերտ համագործակցությունը տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը երկկողմ տնտեսական համագործակցության ամբողջ ներուժն իրացնելու գործում շեշտել է նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններն էլ ավելի են զարգացել Հայաստանում տեղի ունեցող ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, երբ երկիրը սկսեց ժողովրդավարական ինստիտուների զարգացման և ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերը: «Ձեր երկիրը մեծ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում և Գերմանիայի կառավարությունը շարունակելու է աջակցությունը Հայաստանին՝ բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով»,- ընդգծել է Միխայիլ Բանցհաֆը: Դեսպանը նկատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է գերմանացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչը նաև պայմանմավորված է երկրում տեղի ունեցող փոփոխություններով:

Վարչապետը և դեսպանը քննարկել են էներգետիկայի, շինարարության, արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով հայ-գերմանական համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության շուրջ:


primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն