Էկոնոմիկայի նախարարությունը բանակցում է Իրանի հետ 52 անուն ապրանքների համար էմբարգոն հանելու մասին

Էկոնոմիկայի նախարարությունը բանակցում է Իրանի հետ 52 անուն ապրանքների համար էմբարգոն հանելու մասինՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական, որպեսզի իրանական 52 անուն ապրանքատեսակների համար սահմանված էմբարգոն չտարածվի Հայաստանի վրա: Այդ մասին դեկտեմբերի 26-ին Երևանում ամփոփիչ մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Սակայն, նրա խոսքով, դա բավական բարդ է անել, քանի որ, եթե երկիրը կիրառում է ինչ-որ ռեժիմ, ապա դա վերաբերվում է բոլոր գործընկերներին: «Շատ բարդ է առանձնահատուկ վերաբերմունք ստանալ առանձին երկրի համար»,- ասել է նա:

Միաժամանակ, ինչպես հաղորդել է նախարարը, աշխատանքներ են տարվում մասնավոր բիզնեսի հետ այդ արտադրանքի ներկրման այլընտրանքային աղբյուրներ որոնելու համար, մասնավորապես, ԵՄ և ԱՊՀ երկրներից:

Նոյեմբերի սկզբին Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար է անդրադարձել հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։

Նա նաև հաղորդել է, որ հանդիպում է անցկացրել հայ ձեռնարկատերերի հետ և նրանք հաղորդել են, որ արդեն գտել են անհրաժեշտ հումքի այլ մատակարարների: «Դա առավել ճիշտ մոտեցում է' ունենալ պահեստային այլընտրանքներ, չնայած նրան, որ կարող են լինել որոշ գնային փոփոխություններ, բայց չեմ կարծում, որ դա զգալիորեն կանդրադառնա գնային քաղաքականության վրա»,- հավելել է Դավթյանը:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն