• Armenianeconomy.com

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հակիրճ բնութագիր
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-իրավական կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններով, այդ թվում՝ 2015թ. սահմանադրական փոփոխություններով, միջազգային պարտավորություններից բխող հրատապ միջոցների ձեռնարկման կարևորությամբ և, ի վերջո, 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջ եկած առաջնահերթություններով:

Մարդու իրավունքների պաշտպանության նոր Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 6 տարիների համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարիների համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։

Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաղթուղթ, որը համակարգված ձևով`

ա) կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը,

բ) կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով,

գ) կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների և հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար,

դ) կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման և գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը և հանրային հաշվետվողականությունը:

Նախագիծ

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի հիմքում ընկած են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանություն ստացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված գերակայությունները, համաձայն որոնց՝ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։ Համապատասխանաբար, Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառում՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ցանկի 42-րդ կետի համաձայն։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

   Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր մշակել և ընդունել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բավականին լավ ազգային օրենսդրության շրջանակ: Վերջին երկու տասնամյակի ընթացքում պետությունը անդամակցել է միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների, վավերացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման և պաշտպանության տպավորիչ թվով միջազգային փաստաթղթեր:

Այդուհանդերձ, մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման վերաբերյալ Սահմանադրությամբ և ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված հիմնադրույթների և պաշտպանական մեխանիզմների կենսագործումը դեռևս անկախությունից ի վեր գործնականում շարունակում է հանդիպել լրջագույն մարտահրավերների: Վերջիններս կապված են ժողովրդավարական հաստատությունների զարգացման աստիճանի և կառավարությունների կողմից իրավունքահեն քաղաքականությունների մշակման ու իրականացման լրջագույն բացի հետ, ինչն հաճախ հանգեցրել է մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական ու սոցիալական իրավունքների կոպիտ խախտումների: Այս շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ընտրությունների արդյունքների պարբերաբար կեղծումները, ազատ խոսքի և ազատ մամուլի նկատմամբ ճնշումները, խաղաղ հավաքների ժամանակ ուժի կիրառումը, իրավունքների դատական պաշտպանության լրջագույն խնդիրնեը, խտրականության և սոցիալական անարդարության դրսևորումները, տնտեսական և հատկապես՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումները, և վերջապես, կոռուպցիան և հովանավորչությունը: 

Այս ամենի նկատմամբ կուտակված դժգոհությունը և անհանդուրժողականությունը 2018 թվականին Հայաստանում հանգեցրեցին թավշյա, ժողովրդավարական հեղափոխության, որի խաղաղ բնույթը կարևոր հիմք և գրավական հանդիսացավ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանության մարմինների ձևավորման և իրավունքակենտրոն կառավարման համակարգի ստեղծման համար:

2019 թվականին ձևավորված կառավարությունը որպես կարևորագույն առաջնահերթություն հռչակեց անձանց խախտված իրավունքների վերականգնումը և որ ամենակարևորն է՝ մարդու իրավունքների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության մշակումն ու իրականացումը: Համապատասխանաբար, Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը սահմանվեց որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառում՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ցանկի 42-րդ կետի համաձայն։

Հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծի հիմքում ընկած են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանություն ստացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված գերակայությունները, համաձայն որոնց՝ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են  

Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը:
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները:
Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։
Նախանշել մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունները՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներում իրականացվելիք գործողությունների համար:
Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով, գիտակցելով ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների պաշտպանության և ապահովման կարևորությունը և հետամուտ լինելով այդ խնդրին՝ առկա իրավիճակի համար նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները.

1․ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանություն,

2․ Սոցիալ տնտեսական իրավունքների պաշտպանություն,

3․ Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում։

Հարկ է նշել, որ Ռազմավարության նպատակների և խնդիրների իրագործման համար պլանավորվում են կոնկրետ և չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնց մի մասն արդեն իսկ արտացոլվել է համապատասխան 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի նախագծում: Ծրագրի նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով:

Ռազմավարության և Գործողության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովվելու է մշտադիտարկման արդյունավետ համակարգի ներդրմամբ: Գործողությունների ծրագրերի կատարումը համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվելու է Համակարգող խորհուրդ:

Մեծապես կարևորելով մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման նշանակությունը՝ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների ապահովման, պաշտպանության և երաշխավորման գործում՝ սույն ռազմավարությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար մշակելվելու է ռազմավարության և գործողությունների ծրագրերի հաղորդակցության պլան:

Վերը նշված նպատակների իրագործման համար ներդրվելու և գործարկվելու է էլեկտրոնային հարթակ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել ռազմավարությանը ու գործողությունների ծրագրերին առնչվող բոլոր գործընթացների թափանցիկությունը ու հաշվետվողականությունը

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները ևանձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների և հասարարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով: 


e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն հարց և պատասխան
• ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ• Արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը թույլատրելի կդառնա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը• Քերոբյանը հայտարարում է՝ պետք է «որակական փոփոխության բերենք տնտեսությունը, դարձնենք ավելի արտադրողական»• ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին• Հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Թուրքիան 4.5 ամիս հետո չի կարողանա օգտվել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից• Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները երկարաձգվել են մինչև սեպտեմբերի 1• «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են 500 հազար դրամից ավելի եկամուտ ունեցողների կուտակային գանձումները չավելացնել• ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն