«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1769-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

22 հոկտեմբերի 2019 | | Цитата

Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը` Նախագծով առաջարկվում է փոփոխել կորպորատիվ կառավարման կանոնոգիրքը ամբողջությամբ, ինչպես նաև սահմանել կորպորատիվ կառավարման գնահատման թերթիկը, կորպորատիվ կառավարման ուղեցույցը և գնահատման չափորոշիչները՝ թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորման միջոցով տնտեսություն երկարաժամկետ ներդրումների ներգրավմանը աջակցելու, գործարար հատվածի կայունությունը ապահովելու, տնտեսական աճը խթանելու, ինչպես նաև տնտեսական որոշումների կայացման գործընթացում հանրության ներգրավվածությունը ապահովելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ----՚ ---------------------------- 2019 ԹՎԱԿԱՆԻ   N ------ -Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1769-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և    34-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 21-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ծրագրի 243.1 կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին հավանություն տալու մասին» N 1769-Ա որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին, գնահատման թերթիկին, ուղեցույցին և գնահատման չափորոշիչներին հավանություն տալու մասին»։

Որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառով.
Որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետեր.
«1.1. Հավանություն տալ կորպորատիվ կառավարման ուղեցույցին և գնահատման չափորոշիչներին` համաձայն N 2 հավելվածի:

1.2. Հավանություն տալ կորպորատիվ կառավարման գնահատման թերթիկին` համաձայն N 3 հավելվածի:»։

Որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի։
Որոշումը լրացնել նոր N 2 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
Որոշումը լրացնել նոր N 3 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի:
 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                                                             Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1769-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Անհրաժեշտությունը
 

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD/ՏՀԶԿ) կորպորատիվ կանոնների փոփոխությամբ պայմանավորված՝ Կորպորատիվ կառավարման կանոնագրքի արդիականացման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք) հավանության է արժանացել 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության թիվ 1769-Ա որոշմամբ:

Կանոնագիրքը մշակվել է՝ հիմնվելով ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքների, Բանկային վերահսկողության գծով Բազելի Կոմիտեի «Բանկային կազմակերպությունների կորպորատիվ կառավարման կատարելագործման ուղեցույցի», Պետական կազմակերպություններում կորպորատիվ կառավարման մասին ՏՀԶԿ ուղեցույցի հիման վրա:

Միաժամանակ, ինչպես փաստում է միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ 2014-2015թթ. ընթացքում նշված երեք փաստաթղթերը վերանայվել են։

    Ըստ այդմ, Կանոնագրքի վերանայման դրդապատճառներն են դրա առաջին տարբերակի հիմքում ընկած սկզբունքների վերանայումը, ինչպես նաև Կանոնագրքի կիրարկման տարիների ընթացքում կորպորատիվ կառավարման լավ գործելաոճի նոր փորձառության կուտակումը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
 
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման, ինչպես նաև անհարկի վարչարարության կրճատման քաղաքականություն:

Կարգավորման նպատակը և բնույթը.
Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը` Նախագծով առաջարկվում է փոփոխել կորպորատիվ կառավարման կանոնոգիրքը ամբողջությամբ, ինչպես նաև սահմանել կորպորատիվ կառավարման գնահատման թերթիկը, կորպորատիվ կառավարման ուղեցույցը և գնահատման չափորոշիչները՝ թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորման միջոցով տնտեսություն երկարաժամկետ ներդրումների ներգրավմանը աջակցելու, գործարար հատվածի կայունությունը ապահովելու, տնտեսական աճը խթանելու, ինչպես նաև տնտեսական որոշումների կայացման գործընթացում հանրության ներգրավվածությունը ապահովելու նպատակով:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund) կողմից ֆինանսավորվող և «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» (PwC) ընկերության, ինչպես նաև Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Կորպորատիվ կառավարման և ֆինանսական հաշվետվողականության բարելավված կանոնակարգ» ծրագրի շրջանակում:

Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի՝ կորպորատիվ կառավարման ամրապնդումը՝ որպես գործարար միջավայրը բարելավող և կազմակերպությունների երկարաժամկետ հաջողությանը միտված կառուցակարգի դերը, կազմակերպությունների թափանցիկությունը և բաժնետերերի ու այլ շահակիցների նկատմամբ կազմակերպությունների հաշվետվականության խթանումը, կազմակերպությունների կատարողականի բարձրացումը, արդյունավետ վերահսկման միջավայրի ձևավորումը, օրինականության և էթիկական գիտակցության աճի ապահովումը, կազմակերպությունների կառավարման համակարգում անկախ, արհեստավարժ և արդյունավետ խորհուրդների դերակատարման ընդլայնումը, կորպորատիվ կառավարման կառուցակարգերի և գործիքակազմի հասանելիության ապահովումը՝ տնտեսության տարբեր ոլորտներում գործող տարատեսակ կազմակերպությունների համար, ինչպես նաև մասնավոր հատվածում երկարաժամկետ ներդրումների ներգրավմանը նպաստելը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն