«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

21 հոկտեմբերի 2019 | Հարկային-մաքսային | Цитата

Նախագծերով նախատեսվում է հարկային և մաքսային մարմինների համար որպես օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակ նախատեսել նաև հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտումը, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի /այսուհետ՝ ՊԵԿ/ խնդիրների և նպատակների իրականացման համար որպես առաջնահերթություն է նախատեսվել վերոնշյալ բնույթի իրավախախտումների դեմ պայքարը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում ««Հարկային ծառայության մասին»» բառերից հետո լրացնել «և «Մաքսային ծառայության մասին»» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 7.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«7.1. հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը, բացահայտումը»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «7-րդ» բառերից հետո լրացնել «8-րդ, 9-րդ» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության  մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6) հարկային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը, բացահայտումը:»

Հոդված 2.  Օրենքի 12-րդ հոդվածում կատարել հետևյալ լրացումները.

Օրենքի 12-րդ հոդվածի վերնագրում «անձինք» բառից հետո լրացնել «և նրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքումը» բառերը:
Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ է հավաքում հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության  մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում կատարել հետևյալ լրացումը.

Օրենքի 4-րդ հոդվածում «ապահովումը» բառից հետո լրացնել «և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը, բացահայտումը:»  բառերը:

Հոդված 2.  Օրենքի 11-րդ հոդվածում կատարել հետևյալ լրացումները.

Օրենքի 11-րդ հոդվածի վերնագրում «պայմանագիրը» բառից հետո լրացնել «և մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքումը» բառերը:
Օրենքի 11-րդ հոդվածում լրացնել նոր 6-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«6. Մաքսային մարմինն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ է հավաքում մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար: »:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Կարգավորման ենթակա խնդիրը և ընթացիկ իրավիճակը.
Նախագծերով  նախատեսվում է հարկային և մաքսային մարմինների համար որպես օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակ նախատեսել նաև  հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտումը, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի /այսուհետ՝ ՊԵԿ/ խնդիրների և նպատակների իրականացման համար որպես առաջնահերթություն է նախատեսվել վերոնշյալ բնույթի իրավախախտումների դեմ պայքարը:

 Նշված միջոցառումների կատարումը նախատեսվում է իրականացնել ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից, որը, որպես օպերատիվ ստորաբաժանում, կիրականացնի հարկային և մաքսային մարմինների իրավասությանը վերաբերող օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հարկային և մաքսային ծառայողների  կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտման նպատակով, և դրանց արդյունքների իրացումը կկատարվի օրենքով սահմանված կարգով:

Հաշվի առնելով ՊԵԿ-ում բացահայտված պետական ծառայության դեմ ուղղված իրավախախտումների սխեմաները՝ նախանշվել է, որ նշված իրավախախտումների բացահայտման հնարավորությունն առավել իրատեսական է ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացման ենթակա ամենօրյա և ամենժամյա հսկողության  միջոցով, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և կանխել նշված իրավախախտումներն օպերատիվ ձևով՝ թույլ չտալով դրանց  շարունակական և տևող իրավախախտումների վերածումը:

Առաջարկվող կարգավորման բնույթը․
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են նախագծերը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
          Նախագիծը մշակվել է ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Հարկային և մաքսային մարմինների համար որպես օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակ նախատեսել նաև  հարկային և մաքսային ծառայողների կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտումը:

Միաժամանակ, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից որպես օպերատիվ ստորաբաժանում կիրականացնի հարկային և մաքսային մարմինների իրավասությանը վերաբերող օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հարկային և մաքսային ծառայողների  կողմից  ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտման նպատակով, և դրանց արդյունքների իրացումը կկատարվի օրենքով սահմանված կարգով:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն