Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ասվում է Եվրախորհրդարանի կայքում։
Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24–ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության» ծրագրի գագաթնաժողովում։
«Վերջնական համաձայնագիրն ազդարարում է ԵՄ–ի և Հայաստանի միջև ավելի խորը երկխոսություն, ընդլայնում է տնտեսական գործակցության ոլորտը և նոր հնարավորություններ է բացում էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, առևտրի, կրթության և այլ ոլորտներում ավելի սերտ կապերի համար»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նրանից հետո, երբ ԵՄ 28 անդամ երկրները և Հայաստանը վավերացնեն այն։ Ներկայում փաստաթուղթը վավերացրել են Հայաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան։
arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться