ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները

08 մայիսի 2018 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է ապառիկ վարկերի փաստացի (էֆեկտիվ) տոկոսադրույքները, այդպիսով առաջարկելով իր հաճախորդներին վարկեր ոչ միայն իջեցված տոկոսադրույքներով, այլ նաև դրանց հանդեպ կիրառվող իջեցված միջնորդավճարներով:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այժմ վարկը կարող է տրամադրվել նաև չգրանցված եկամուտներով հաճախորդներին:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր խանութներից, կարող են ձևակերպել շահավետ պայմաններով ապառիկ (տարբեր գործընկեր-խանութներում գործում են վարկավորման տարբեր պայմաններ).

• Վարկի առավելագույն գումար` մինչև 1.5 մլն. ՀՀ դրամ
• Վարկի տոկոսադրույք` սկսած 0%-ից
• Կանխավճար` 0%
• Վարկի ժամկետ` մինչև 60 ամիս
• Վարկի սպասարկման ամսական միջնորդավճար` սկսած 0%-ից

Վարկը ձևակերպվում է.

- տեղում` առանց Բանկ այցելության անհրաժեշտության;
- հաշված րոպեների ընթացքում;
- փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկը կարելի է ձևակերպել Հայաստանի ողջ տարածքում գտնվող Բանկի ավելի քան 350 գործընկեր առևտրային կետերից՝ կենցաղային տեխնիկա, կահույք, շինանյութ, բջջային հեռախոսներ և այլն գնելիս: 

ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկերի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն