Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանըՀայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը' Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի շարունակման հետագա հնարավորություններին, իրականացման մեխանիզմներին, ՀԲ-ից բացի, այլ դոնորների ներգրավմամբ ծրագրի ֆինանսավորման դիվերսիֆիկացիային վերաբերող եւ այլ հարցեր: Ներկայումս իրականացվում է ծրագրի երրորդ փուլը, որը կավարտվի 2014թ. հունիսին:

Հանդիպման ընթացքում բարձրացվեց նաեւ զարգացման հաջորդ ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված հարցերը եւ ՀԲ-ի առաջարկությունները քննարկել նաեւ շահագրգիռ այլ մարմինների հետ:

Ի. Դրաբեկը փոխվարչապետին ներկայացրեց նաեւ հոկտեմբերի 24-25-ին Երեւանում անցկացված «Հայաստանի ու Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովի արդյունքները:

Զրուցակիցները կարեւորեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի նշանակությունը' սոցիալական ենթակառուցվածքների եւ տարածքների համաչափ զարգացման առումով' երկուստեք ակնկալելով նման արդյունավետ համագործակցություն առաջիկա տարիներին եւս:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն