Ռուսաստանը նախկինի պես անխոս առաջատարն է այն երկրների թվում, որտեղից ֆիզիկական անձինք դրամային փոխանցումներ են իրականացնում (տես աղյուսակը)։ Բանկերի միջոցով Հայաստան փոխանցվող գումարների ընդհանուր ծավալում ՌԴ մասնաբաժինը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին հատել է 54 տոկոսի սահմանը։
Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակումներում մասնավոր դրամային փոխանցումները բերվում են ԱՄՆ դոլարով (թեեւ Ռուսաստանից կարող են իրականացվել եւ ռուբլով)։ Այդ արժույթով փոխանցումներում անկումը 2015 թվականին էր, եւ հիմնականում կապված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու թուլացման հետ։
Այսպես, ընթացիկ տարվա հունվար-փետրվարին, 2014թ. նույն ժամանակահատվաի համեմատ, Ռուսաստանից դրամային փոխանցոմների հոսքը կրճատվել է 1,6 անգամ։ Սակայն եթե ԱՄՆ դոլարը փոխարկենք ռուբլու, պատկերն արմատապես փոխվում է։ Անկման փոխարեն նույնիսկ աճ կա, գրեթե 7 տոկոս։ Դրան, ըստ էության, նպաստել են Ռուսաստանի տնտեսության դրական տեղաշարժերը։
Պաշտոնական տվյալներով, հունվար-փետրվարին Ռուսաստանի բնակչության եկամուտները աճել են տարեկան կտրվածքով 2,5 տոկոսով։ Իրական աշխատավարձի մասով ֆանտաստիկ աճ է գրանցվել՝ 10,5 տոկոս։ Հայտնի է, մեր աշխատանքային միգրանտների հիմնական մասը զբաղված է շինարարության, նաեւ առեւտրի մեջ։ Ռուսաստանյան վիճակագրությամբ, այդ ոլորտներում էլ դրական դինամիկա էարձանագրվել։ Ռուսաստանում հունվար-փետրվարին շինարարության ֆիզիկական ծավալը աճել է տարեկան կտրվածքով 3,4 տոկոսով, մանրածախ առեւտրինը՝ 10,3 տոկոսով։
Ավելորդ չէ նշել, որ Ռուսաստանից փոխանցումների գումարը զգալի գերազանցում է այդ երկիր մեր արտահանման ծավալը։ Այսպես, անցած տարվա տվյալներով, տրանսֆերտների գումարը կրկնակի գերազանցել է դեպի Ռուսաստան արտահանումների ծավալը։ Հունվար-փետրվարը բացառություն չէին, Ռուսաստանից դրամային փոխանցումները կազմել են 12 մլն դոլար, իսկ մեր արտահանումն այդ երկիր՝ մոտ 90 մլն դոլար։ Հասկանալի է, որ մեր երկրի տնտեսության համար շահավետ է ԱՄն դոլարի նկատմամբ ռուբլու ամրապնդումը, այլ ոչ թուլացումը։
Նավթի համաշխարհային գների աճը թույլ կտար Ռուսաստանին նվազեցնել դրանց ազդեցությունը երկրում ԱՄՆ դոլարի փոխարժեքի վրա։ Այսպես, անցած տարի Ռուսաստանում նավթի գների եւ ԱՄՆ դոլարի փոխարժեքի հարաբերակցությունը գրեթե զրոյական է եղել:
Տարեսկզբից Brent էտալոնային նավթի ֆյուչերսային գները (որոնց հետ դիսկոնտով փոխարկվում է նաեւ ռուսական Urals նավթը) տատանվում էին մեկ բարելի դիմաց 60-70 դոլարի սահմաններում։ Հունվարի վերջին Brent-ի միջին ամենօրյա գինը նույնիսկ հատեց 70 դոլարը։ Որոշ փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճը դեռ չի ազդել այդ էներգակրի համաշխարհային գների դինամիկայի վրա։
Վերջին շրջանում գերտերությունների միջեւ դիմակայությունը զգալի աճել է։ ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցանկը Ռուսաստանի առանձին անձանց եւ կազմակերպությունների համար։ Ընդ որում, կարելի է կարծել, որ այդ գործընթացն ավարտված չէ։
Աշխարհաքաղաքական լարվածության հերթական սրումը սպառնում է հետեւանքներով (ինչպես կանխատեսելի, այնպես էլ անկանխատեսելի) Ռուսաստանի տնտեսության համար։ Օրինակի համար նշենք «կանխատեսելի» հետեւանքները նավթի արդյունահանման ոլորտի համար։ Առանձին ռուսաստանյան փորձագետների կարծիքով, պատժամիջոցները խնդիրների կհանգեցնեն նավթի հետախուզման եւ արդյունահանման համար անհրաժեշտ սարքավորումների արդիականացման համար։ Դա, առաջին հերթին, կազդի նավթի նոր հանքավայրերի յուրացմնան վրա։ Նաեւ ներկայումս շահագործվողների, որտեղ նավթի պաշարները սպառվում են, մաշված եւ բարոյապես հնացած սարքավորումների փոխարինման անհրաժեշտություն կա։
Ի՞նչ է սպասվում Ռուսաստանի արժութային շուկայինմոտ ապագայում։ Եթե դիտարկենք Ռուսաստանում ԱՄՆ դոլարի ամենօրյա դինամիկան՝ տարվա սկզբից մինչ օրս, միտումներն աճի բնույթ ունեն։ Պարզ ասած, ռուսական ռուբլու որոշակի թուլացման միտում կա։ Կշարունակվի այդ գործընթացը, թե դոլարը կգլորվի նախկին դիրքերին, հստակ չէ։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться