SALI կոշիկի եւ աքսեսուարների խանութների ցանցը ստացել է կաշվի եւ մորթու ներմուծման մաքսային արտոնություն

05 ապրիլի 2018 | | Цитата

Կառավարությունը ապրիլի 5-ի նիստում բավարարել է «ԶԵՆՆԻ» ընկերության  կաշվի, մորթու եւ այլ նյութերի ներմուծման մաքսային արտոնության տրամադրման դիմումը։ Որոշման նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ 

Մասնավորապես, SALI հայկական կոշկի եւ աքսեսուարների բրենդը ներկայացրել էր 69.6 մլն դրամ ընդհանուր արժեքով հումքի ներմուծման մաքսատուրքերից ընկերությանը ազատելու դիմում։ Խոսքը հիմնականում Չինաստանից ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների կաշվի (42,7 մլն դրամ), ինչպես նաեւ Թուրքիայից ներմուծվող կաշվի եւ մորթու եւ Իտալիայից ներմուծվող ներկերի ու լաքերի մասին է։

Կոշկի եւ աքսեսուարների SALI ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին: Լինելով տեղական արտադրող` ֆաբրիկան ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի։ Այն 6 խանութ ունի Հայաստանում եւ մեկն էլ Ռուսաստանում։ 

Կառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել Armenia Wine գործարանին։ Armenia Wine ընկերությունը ներկայացրել էր 1.442 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ (նախկինում նախատեսված 889.4 մլն դրամի հետ) սարքավորումների, նյութերի եւ հումքի ներմուծման մաքսատուրքերից ազատման դիմում։ Նախորդ մաքսային արտոնությունը կառավարությունն ընկերությանը տրամադրել էր 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի որոշմամբ։ 

Armenia Wine գինեգործական ընկերությունը հանդիսանում է ընտանեկան ձեռնարկություն՝ ստեղծված 2008 թվականին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում։ Խաղողի այգիների տնկումը ընկերությունը սկսել է 2006 թվականին։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն