Հայաստանում 2009թ.–ից ի վեր TAEIX–ի 70 և TWINNING–ի 18 ծրագիր է իրականացվել

Հայաստանում 2009թ.–ից ի վեր TAEIX–ի 70 և TWINNING–ի 18 ծրագիր է իրականացվել2009թ.–ից մինչ օրս Հայաստանում իրականացվել է ТAIEX–ի ավելի քան 70 ծրագիր, ինչպես նաև իրականացման գործընթացում է գտնվում TWINNING–ի 18 ծրագիր, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

«Հայաստանում իրականացվող TWINNING–ի և ТAIEX–ի ծրագրերի քանակը տարեկան աճում է»,– ուրբաթ լրագրողներին ասաց նա։

Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ եթե 2010 և 2011 թվականներին հանրապետությունում իրականացվել է Тaiex–ի 20–ական ծրագիր, ապա 2012թ.–ին դրանց թիվը աճել է' հասնելով 30–ի։

Ինչ վերաբերում է Twinning–ի ծրագրերին, ապա ըստ Մելքոնյանի' դրանց թիվը նույնպես էապես աճել է։ Այսպես, եթե 2010–ին իրականացվել է ընդամենը մեկ ծրագիր, ապա 2011.–ին' երեք ծրագիր, իսկ արդեն 2012թ.–ին հանրապետությունում արդեն մեկնարկել է վեց ծրագիր։

Փոխնախարարը պարզաբանեց, որ TWINNING–ի և ТAIEX–ի ծրագրերը մշակելիս հատուկ ուշադրություն է հատկացվում դրանցում տնտեսության տարբեր ոլորտների ներառմանը, այդ թվում' սննդամթերքի անվտանգության պաշտպանությանը, ինտելեկտուալ սեփականության պաշտպանությանը, ապրանքների որակի վերահսկմանը, ինչպես նաև մաքսային վարչարարությանը։

Մելքոնյանը նշեց նաև, որ Գերմանիայի մասնակցությամբ հանրապետությունում Тaiex–ի և Twinning–ի չորս ծրագիր է իրականացվում, Ւսպանիայի, Լիտվայի և Դանիայի մասնակցությամբ' երեքական ծրագիր, Ֆինլանդիայի, Լատվիայի և Հունաստանի' երկուական ծրագիր, իսկ Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի' մեկական ծրագիր։

Նա տեղեկացրեց նաև, որ 2013–2014 թվականներին հանրապետությունում կշարունակվի TWINNING–ի և ТAIEX–ի նոր ծրարերի մշակումն ու իրականացումը։

TAIEX–ը Եվրահանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որը կենտրոնացված կարգով կարճաժամկետ (առավելագույնը' հինգ աշխատանքային օր) տեխնիկական օգնություն է ցուցաբերում ԵՄ–ի չափանիշներին երկրի օրենսդրությունը մոտեցնելու համար' դրա կիրառման հաջորդ ապահովմամբ։ TAIEX–ի ծրագրերը Հայաստանում իրականացվում են 2009թ.–ից։

TWINNING–ի ծրագրերը Եվրոպական հարևանության մեխանիզմի և համագործակցության շրջանակներում Հայաստանում իրականացվում են նույնպես 2009թ.–ից։ Այդ մեխանիզմի նպատակն է պետական կառույցներում ինստիտուցիոնալ բարեփոխումները' ԵՄ չափանիշներին և գործող մոդելներին համապատասխան, Հայաստանի օրենսդրական դաշտի մոտեցումը ԵՄ–ի համընդհանուր օրենսդրությանը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն