Brussels Airlines-ը կվերսկսի Բրյուսել-Երեւան-Բրյուսել կանոնավոր չվերթները

Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ավիաընկերությունը համապատասխան թույլտվություն է ստացել եւ Բրյուսել-Երեւան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ կիրականացնի հունիսի 2-ից:

Հունիսի 2-ից հուլիսի 2-ը, ինչպես նաեւ օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթ, իսկ հուլիսի 3-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ:

Հիշեցնենք, որ կառավարությանն առընթեր ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը փետրվարի 28-ին ընդունել էր Brussels Airlines ավիաընկերության փոխնախագահ Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը: Այս հանդիպման ընթացքում էլ քննարկվել էր ավիաընկերության կողմից Բրյուսել-Երեւան-Բրյուսել երթուղու շահագործումը վերսկսելու հարցը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն