ԱՄՆ հարկային բարեփոխումը եւ ՌԴ-ում դոլարի փոխարժեքը՝ որո՞նք են լինելու հետեւանքները

26 դեկտեմբերի 2017 | | Цитата

Շատ օտարերկրյա փորձագետների կարծիքով՝ աշխարհի խոշորագույն տնտեսությունում՝ ԱՄՆ-ում վերջին հարկային բարեփոխումները, կարող են այլ երկրներում  հետեւանքների շղթայական ռեակցիայի հանգեցնել: Ի թիվս այլ բաների, նաեւ նավթի համաշխարհային շուկայում կարող են տեղաշարժեր լինել:

Նախ, նշենք, որ ԱՄՆ-ում նավթային ընկերությունները վճարում են երեք տեսակի հարկ, այդ թվում `դաշնային եկամտահարկ: Ի տարբերություն արդյունաբերության այլ ոլորտների՝ նավթային ընկերությունների համար կա մեկ նշանակալի արտոնություն` հարկվող եկամտի լրացուցիչ նվազեցում: Այս նվազեցման մեծությունը կախված է կոնկրետ վայրերում նավթի պաշարների սպառումի մակարդակից: Այս պրակտիկան թույլ է տալիս խթանել երկրում նավթի արդյունահանումը, ավելացնել ներդրումների համար գրավչությունը:

Եկամտահարկի տոկոսադրույքի նվազեցումը կդառնա նոր եւ բավական հզոր խթան նավթի արդյունահանման ընդլայնման համար, այդ թվում թերթաքարային: Նշենք, որ դրա համար նաեւ այլ գործոն գոյություն ունի՝ նավթի համաշխարհային գների աճը:

Ինչպես հայտնի է, համաշխարհային գների աճը պայմանավորված է նավթ արդյունահող  մի քանի այլ երկրների հետ միասին OPEC-ի երկրների կողմից նավթի արդյունահանման համակարգված սահմանափակմամբ:

Սակայն, այս քայլը կարող է ունենալ (եւ արդեն ունի) նաեւ ուղղակի հակառակ ազդեցությունը: Չէ որ նավթի թանկացումը մեծացնում է Միացյալ Նահանգներում «մրցակցող» թերթաքարային նավթի շահութաբերությունը: Դրան ավելացվելու է վերը նշված հարկային ճնշման թուլացումը: Ինչ հետեւանք կարող է ունենալ այս ամենը  Ռուսաստանի համար:

Հունվար-հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ ռուսական արտահանման ընդհանուր ծավալում նավթի (ներառյալ գազի կոնդենսատը) բաժինը կազմել է 27.0 տոկոս, բնական գազինը՝ 10.4 տոկոս: Այսինքն, այս երկու էներգակիրները միասին արտահանման 37 տոկոսն են ապահովել: Սա զգալի ցուցանիշ է՝ հաշվի առնելով վերջին տարիների համաշխարհային գների լուրջ անկումը: Այսպես, ռուսական արտահանված նավթի ամենաբարձր գինը գրանցվել է 2008-ին՝ տոննայի համար մոտ 663 դոլար: Անցյալ տարի այդ ցուցանիշը նվազեց  մինչեւ 289 դոլարի, այսինքն՝ 9 տարվա ընթացքում նավթը 2.3 անգամ էժանացել է:

Ելնելով ռուսական Urals նավթի միջին խտությունից՝ մեկ բարելի գինը կարելի է ԱՄՆ դոլարով հաշվարկել: Այսպիսով, անցյալ տարի արտահանվող ռուսական նավթի գինը մեկ բարելի համար չի հասել 40 դոլարի շեմին: Պետք է նշել, որ միջին խտությամբ ռուսական Urals եւ Siberian Light արտահանման ապրանքանիշերը տարբերվում են, եւ այս հաշվարկը որոշ չափով պայմանական է: Այս տարվա առաջին եռամսյակում ռուսական նավթի մեկ բարելի պայմանական միջին գինը արդեն զգալիորեն աճել է` մինչեւ  51 դոլար: Սակայն երկրորդ եռամսյակում այն նվազել է մինչեւ  48 դոլար:

Դեկտեմբերին Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքը 0.25 տոկոսով բարձրացրեց: Այս առումով որոշ փորձագետներ ակնկալում են  նավթի համաշխարհային գների անկում: Բայց այդ կանխատեսումները  չիրականացան: Ճիշտ է, Brent-ի ֆյուչերսային գները ԴՊՀ որոշումից հետո  մի փոքր նվազեցին՝ մեկ բարելի դիմաց 62,65 դոլար: Սակայն նրանք շուտով անցան 64 դոլարի շեմը, եւ նույնիսկ մոտեցան մեկ բարելի դիմաց 65 դոլարի նիշին:

ԱՄՆ-ում հարկային բարեփոխումից հետո հնարավո՞ր է արդյոք նավթի համաշխարհային գների նոր անկում: Մոտ ապագայում նման սցենարը քիչ  հավանական է: Գները կնվազեն մի քիչ, բայց ոչ ավելին: Աշխարհի որոշ շրջաններում (մասնավորապես` Մերձավոր Արեւելքում) անդադար հակամարտությունները դեռ նավթային բորսաներում կպահպանեն սպեկուլյատիվ գները:  

Ռուսաստանում հինգ տարվա ընթացքում (2011-2016) արտաքին առեւտրի շրջանառության ավելցուկը ավելի քան երկու անգամ է կրճատվել` հիմնականում նավթի համաշխարհային գների անկման պատճառով: Սակայն, չնայած դրան, արտահանումը դեռեւս զգալիորեն գերազանցում է ներկրմանը `անցյալ տարի ավելի քան 90 մլրդ դոլարի չափով: Սա կարեւոր գործոն է, որը նպաստում է ազգային արժույթի կայունությանը: Հասկանալի է, որ մեր երկիրը շահագրգռված է ռուսական ռուբլու կայուն փոխարժեքով`ԱՄՆ դոլարի նկատմամբ: Ի վերջո, ռուբլու նոր անկումը կհանգեցնի Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծանր ճգնաժամի երկրորդ փուլին:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն