Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները ռեկորդ են սահմանել

Ընթացիկ տարվա հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները ռեկորդ են սահմանել։ Նրանք պետական բյուջե են  մուծել 10.6 տոկոսով ավելի շատ հարկ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Մեկ տարում վճարված հարկերի բացարձակ աճը կազմել է 55.8 մլրդ դրամ։ Նշենք, որ այդ աճի ավելի քան կեսը՝ 50.1 տոկոսը, ապահովել է «խոշորագույնների» առաջին հարյուրյակը։ Երկրորդ հարյուրյակի ունեցած ավանդը 2.5 անգամ քիչ է եղել՝ 20.1 տոկոս։

Ընկերությունների յուրաքանչյուր խմբի մասնաբաժինը հետեւողականորեն  կրճատվել է, եւ վարկանիշը փակող 100 ընկերությունների մոտ արդեն կազմել է ընդամենը 13 տոկոս։ Դա զարմանալի չէ, եթե հաշվի ենք առնում նրանց գործունեության հսկայական տարբերությունը։ Ստորեւ գրաֆիկում ներկայացված է պետական բյուջե վճարված հարկերի բացարձակ գումարը՝ համաձայն ընկերությունների 10 խմբերի։ Առաջին 100 ընկերությունների եւ մյուս հարկատուների միջեւ տարբերությունը շատ ակնհայտ է եւ մեկնաբանությունների կարիք չունի։

«Խոշորագույնների» ցուցակը կայուն կերպով գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը, պետական բյուջե վճարելով մոտ 32.2 մլրդ դրամ, «բարելավել» է իր նախորդ տարվա արդյունքը 2.4 մլրդ դրամով կամ 8.1 տոկոսով։ Ենթադրվում է, որ այդ նվաճումը մեծապես կապված է ընթացիկ տարվա հունվար–փետրվարի հատկապես ցուրտ եղանակի հետ։

«Գրանդ Տոբակո» ընկերության հարկերի աճն ավելի մեծ է, քան «Գազպրոմ Արմենիայինը»՝ ավելի քան 5.6 մլրդ դրամ։ Սակայն, չնայած այդպիսի ներկայանալի աճին, վճարված հարկերի բացարձակ գումարով այդ ընկերությունն ամեն դեպքում զիջում է «Գազպրոմ Արմենիային» 1.5 անգամ։ Այնպես որ տեսանելի հեռանկարում վերջինիս լուրջ մրցակցություն չի սպառնում։

«Խոշորագույնների» ցուցակում երբեմնի առաջնորդ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն կրում էր հայրենական արտադրության ֆլագմանի պատվավոր կոչումը։ Սակայն իրենց ազդեցությունն են ունեցել պղնձի շուկայում անբարենպաստ միտումները։

Թեպետ հաշվետու ժամանակահատվածում կոմբինատը նկատելիորեն բարելավել է իր դիրքերը՝ 17-րդ հորիզոնականից հայտնվելով 5-րդ տեղում։ Սակայն չնայած դրան՝  վճարված հարկերով այն 1.7 անգամ զիջում է «Գրանդ Տոբակոյին», որն արդեն ինքը կարող է հավակնել ֆլագմանի կոչմանը։

Նշենք, որ «Գրանդ Տոբակո» ՓԲԸ–ն «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» ՓԲԸ–ի հետ համատեղ պետական բյուջե են վճարել 30 մլրդ դրամ։ Այս ցուցանիշն արդեն համադրելի է «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերին։

Առաջին տասնյակում է «Ալեքս Հոլդինգ» նորահայտ ընկերությունը, որը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Նորեկը հաշվետու ժամանակահատվածում 5.0 մլրդ դրամով ավելի շատ հարկ է վճարել, քան նրան նախորդող «Ալեքս Գրիգը»։ Սակայն հարկերի գումարով այս խոշոր հոլդինգը 1.4 անգամ զիջում է այդ նուն «Գրանդ Տոբակո» ՓԲԸ–ին։



news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն