Գիտնական.Արարատյան դաշտում հնդկաձավարը կարելի է անգամ տարին երկու անգամ ցանել

17 հոկտեմբերի 2017 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Արարատյան դաշտում հնդկաձավարը կարելի է անգամ տարին երկու անգամ ցանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հողագործության գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Ռոլանդ Ղազարյանը: Արդյունքն ակնհայտ է. այս տարի Հայաստանում տեղական արտադրության փաթեթավորված հնդակաձավար է հայտնվել:

Կարծիք կար, որ հնդկաձավարը Հայաստանում չի կարող աճել. նրա ծաղիկների փոշոտման համար Հայաստանը շատ տաք է: Սակայն կենտրոնը 5 տարի հնդկաձավարի տարբեր սորտեր է փորձարկել: Լեռներում շատ հանգիստ կարելի է ցանել հնդկաձավար, իսկ շոգ Արարատյան դաշտում անգամ տարին երու անգամ բերք ստանալ: Առաջին անգամ կարելի է մարտին ցանել, հունիսին վերջին էլ հավաքել: Երկրոդ անգամ կարելի է ցանել օգոստոսիվերջին տասնօրյակում եւ հոկտեմբերի վերջին հավաքել:

Փորձարկումներն անցկացվել են երկրի տարբեր շրջաններում՝ Արագածի նախալեռներում՝ Թալինում եւ Ապարանում, Սիսիսանի մոտակա Զանգեզուրի լեռներում(Նորավան գյուղում) եւ Հայաստանի հյուսիսում ՝ Ստեփանավանում:

Պարզվել է, որ տեղական սերմնաբույծները ժամանակին են պատրաստվել:

Երբ Եվրամիության ENPARD ծրագիրը Հայաստանում հնդկաձավարի մշակման ծրագիրը սկսեց, տեղական սերմերը բավականացրեցին:

Այս տարի ֆերմերներն արդեն 700 հա հնդկաձավար են ցանել, իսկ այն կվերամշակեն Բավրայի եւ Ծովագյուղի գործարաններում: Առաջին տեղական արտադրության փաթեթավորված հնդկաձավարը արդեն վաճառքի է հանվել Հայաստանում:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն