Երեւանի մետրոպոլիտենի 1 կիլոմետրի կառուցման համար 100 միլիոն ամերիկյան դոլար կպահանջվի

Երեւանի մետրոպոլիտենի 1 կիլոմետրի կառուցման համար 100 միլիոն ամերիկյան դոլար կպահանջվիՀՀ կառավարության 2012-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում մետրոյի նոր կայարաննների կառուցման ծրագրի ֆինանսավորում նախատեսված չէ: Այլ կազմակերպությունների կողմից եւս կապիտալ շինարարության մասով ֆինանսական միջոցներ չկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի 1 կիլոմետրի կառուցման համար 100 միլիոն ամերիկյան դոլար կպահանջվի: «Այժմ այդպիսի միջոցներ չկան, եւ նոր կայարանների կառուցման մասին խոսելը դեռ վաղ է»,-նշեցին քաղաքապետարանից:

Մետրոյի համակարգի արդիականացման ծրագրի առաջին փուլի շրջանակներում արդեն բարելավվել է մետրոյի անվտանգությունը եւ էներգետիկ արդյունավետությունը: Ինչես նաեւ մետրոյի 10 վագոն լիովին արդիականացվել եւ նորոգվել է որոշակի խնայողությունների շնորհիվ: Ընդհանուր ծախսերը կազմել են 15 միլիոն եվրո: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի 2013 թվականի հունվարից:

Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը մեկնարկել է 1972 թվականին: Խորհրդային միության տարածքում այն 8-րդն էր: Ներկայում շահագործվում է տասը կայարան' «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ», «Չարբախ», և «Գարեգին Նժդեհի հրապարակ»: Այս ուղին պետք է շարունակվեր մինչև «Երազ» գործարան, Նոր Նորքի զանգվածներ, Աջափնյակ, Նոր Արեշ, Սեբաստիա: Սակայն միջոցների բացակայության պատճառով դադարեցվեց մետրոպոլիտենի' Աջափնյակ տանող գծի շինարարությունը:

Շահագործվող գծի երկարությունը 12.1 կմ է: Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ հանգստյան օրերին' 24 վագոն (12 շարժակազմ):

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն