Հայաստանում այս տարի օտարերկրյա ամենաշատ ներդրումը կատարել է Կանադան

Հայաստանում այս տարի օտարերկրյա ամենաշատ ներդրումը կատարել է ԿանադանՀայաստանի տնտեսության իրական հատվածում անցնող տարվա ինն ամիսներին 391 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ են կատարվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը: «Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած առաջին երեք եռամսյակի տվյալների համաձայն' Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 221 մլն դոլար»,-ասաց Լալայանը՝ շեշտելով, որ ամենաշատ ներդրումը կատարել է Կանադան ' մոտ 102 մլն դոլար, երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ մոտ 83 մլն դոլար, ապա' Շվեյցարիան՝ մոտ 39 մլն դոլար. այդ շարքում են բազմաթիվ այլ երկրներ:

«Եթե անդրադառնանք ոլորտներին, ապա ամենաշատ ներդրումները կատարվել են հանքային արդյունաբերության բնագավառում, երկրորդը հեռահաղորդակցության և կապի ոլորտն է և երրորդը՝ մշակող արդյունաբերության: Հասկանալի է, որ հանքագործության ոլորտում մեծ ներդրումներ են կատարել Կանադան, Շվեյցարիան՝ տարբեր հանքերի շահագործման համար, հեռահաղորդակցության մեջ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, իսկ մշակող արդյուանբերության ոլորտում՝ տարբեր երկրներ: «Խմիչքների արտադրության ոլորտում առաջատարը Ֆրանսիան է, ցամաքային տրանսպորտի ոլորտում' «Հարավկովկասյան երկաթուղին», օդային հաղորդակցության' «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատերը»,- ընդգծեց ներդրումային քաղաքականության վարչության պետը:

Լալայանը շեշտեց, որ 2012թ.-ին օտարերկրյա ներդրումներով իրագործվել են մի շարք մեծ ծրագրեր, որոնց շրջանակներում շահագործման են հանձնվել տարբեր գործարաններ, մասնավորապես գինեգործության և թեթև արդյունաբերության ոլորտում: Խոսելով 2013թ.-ի ներդրումային քաղաքականության մասին՝ Վահագն Լալայանն ընդգծեց, որ Կառավարությունն ընդունել է արտահանմանն ուղղված արդյունաբերության ռազմավարությունը, որին համահունչ ձևավորվել է ներդրումային քաղաքականություն և ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի իրենք շարժվելու են այդ ուղղությամբ:

«Ունենալով ընդունված ռազմավարությունը կարիք չկա ներդրումային քաղաքականությունն ամեն տարի փոփոխել, այն կրում է շարունակական բնույթ և կփոփոխվեր տնտեսությունում ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակների առկայության դեպքում, սակայն մենք նման իրավիճակում չենք հայտնվել: Հիմնական դերակատարությունը տնտեսության մեջ պայմաններ ստեղծելն է, որպեսզի բիզնեսը, այդ թվում նաև' օտարերկրյա, իրեն լավ զգա և կարողանա արդյուավետ աշխատել:

Այդ առումով 2012թ.-ը շատ հաջող էր Հայաստանի համար և ինչպես գիտեք Համաշխարհային բանկի «Doing Business 2013» զեկույցի ցուցանիշով Հայաստանը գտնվում է արևմտաեվրոպական երկրների կողքին' իրենից առաջ թողնելով Նիդեռլանդներին և շրջանցելով Բելգիային, Ֆրանսիային»,- ասաց Լալայանը՝հավելելով, որ կան մի շարք պետական ներդրումային ծրագրեր, ինչպես նաև ենթակառուցվածքային բնույթի, որոնք մեծ խթան կարող են հանդիսանալ, ինչպես ներդրումների, այնպես էլ տնտեսության զարգացման համար:

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին
Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն