PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղու» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը գտնում է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը հեռանկարային է մեր հանրապետության համար: «Մեր կարծիքով, սա շատ հեռանկարային նախագիծ է, որը բխում է միջազգային տրանսպորտային միջանցնքների տրամաբանությունից և թույլ կտա Հայաստանին դուրս գալ դեպի Պարսից ծոց, և այնուհետև՝ Եվրոպա»,-ասել է ՀԿԵ գլխավոր տնօրենը Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում:
Ինչպես հայտնել է Վիկտոր Ռեբեցը, արդեն նախնական գնահատական կա այս նախագածի իրականցման հարցում, նրա պահանջված լինելու առումով՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների ծավալը: «Որքան գիտեմ, Հայաստանի կառավարությունն արդեն հանձնարարել է կատարել տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ, և շուտով մենք շատ հարցերի պատասխաններ կստանանք»,-ասել է նա:
Ըստ փորձագետների, նախագծի իրականացման համար պահանջվում է 1,7-2,8 մլրդ դոլար: Ճանապարհի կառուցումը քննարկվում է այժմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ: Հետաքրքրությունը նախագծի հանդեպ դրսևորել են Համաշխարհային բանկն ու Ասիական զարգացման բանկը:
Ներկայումս ողջ երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանից իրականացվում է Վրաստանի տարածքով: Իրան-Հայաստան երկաթուղին, որը ՀՀ իշխանությունները հայտարարել են առաջնային նախագիծ, թույլ կտա այլընտրանքային ճանապարհ բացել էներգառեսուրսների և այլ ապրանքների տեղափոխման համար:
Աղբյուրը՝ panarmenian.net
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться