Ձմռանը կաթը կրկնակի թանկանում է ամռան համեմատ, սակայն այս ձմեռ մթերվող կաթի գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բոնիլաթ» ընկերության սեփականատեր Գարիկ Սարուխանյանը: «Խնդրում ենք, որ 225 դրամով կաթ բերեն»,- ասաց գործարարը, այնինչ նախորդ տարիներին կաթն այս սեզոնին մթերել են առավելագույնը 180 դրամով: Բացի այդ՝ կաթը մթերվում է բավական մեծ տարածաշրջանից, գործարանը գտնվում է Թալինում, իսկ կաթը հավաքվում է ընդհուպ մինչեւ Մարալիկի կամ Սպիտակի ֆերմաներից:
Այլ ընկերություններ որպես այլընտրանք օգտագործում են ամառը փոշիացրած կաթը, սակայն Գ. Սարուխանյանը պնդեց, որ բացարձակապես թարմ կաթ են օգտագործում, որին ոչ մի հավելանյութ չեն խառնում՝ ոչ սոդա, ոչ կոկոսի յուղ: «Բացի անարատ կաթից ու մերանից ոչ մի ուրիշ բան չենք օգտագործում: Մեկ միլիարդ դրամով երաշխավորում եմ»,- ասաց Գ. Սարուխանյանը:
Աղբյուրը՝ umba.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться