Գյուղնախը գնահատում է կարկուտի հասցրած վնասը

13 հունիսի 2017 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Հունիսի 12-ի երեկոյան տեղացած կարկուտից տուժել է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի 9 համայնք: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ հունիսի 13-ի վաղ առավոտյան փոխնախարարը մեկնել է Արմավիրի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, հունիսի 12-ի երեկոյան ժամերին Երևանի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում տեղացած անձրևի և կարկուտի դեմ պայքարում 192 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 13 ամպ, կատարվել է 65.748 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Արուճ, Շամիրամ, Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքների, Շահումյանի թռչնաֆաբրիկայի և Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի տարածքներում, որոնք չեն վերասկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

Կարկուտ է տեղացել նաև Արմավիրի մարզի վերահսկվող Ամբերդ, Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Դաշտ, Արգինա, Այգեշատ (Վաղարշապատ) համայնքների տարածքներում:

Կարդացեք նաև՝ Կարկուտ ՀՀ տարածքում․ 3 մարզում հակակարկտային 6702 կրակոց է կատարվել

www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն