• Armenianeconomy.com

Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար-հոկտեմբերին կազմել է 7,2%. ԿԲ

Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար-հոկտեմբերին կազմել է 7,2%. ԿԲՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.–ի հունվար-հոկտեմբերին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,2 տոկոս, ուրբաթ հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից' ներկայացնելով բանկի Խորհրդի' դեկտեմբերի 11-ին կայացած նիստի արդյունքները։

«Վերջինս հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների աճերով' համապատասխանաբար 10.0% և 8.2%», - ասվում է հաղորդագրությունում:

Շինարարության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների աճերը կազմել են համապատասխանաբար 4.5% և 5.7%:

2012 թ. հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն ավելացել է 7.3%-ով, իսկ ներմուծումը՝ 2.1%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 10.9%-ով:

Ըստ ԿԲ գնահատումների, տարին կավարտվի մասնավոր սպառման 7.9% և մասնավոր ներդրումների 4.4% աճերով:

2012 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.4% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%՝ շարունակելով մոտենալ նպատակային ցուցանիշին:

Նոյեմբերի գնաճին կրկին գերակշռող ազդեցություն է ունեցել պարենային ապրանքների գների աճը՝ 2.4%, որի կառուցվածքում զգալի աճ է դիտվել «Հացամթերք», «Մսամթերք», «Կենդանական և բուսական յուղ» և «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գներում' համապատասխանաբար 10.7%, 3.5%, 3.4% և 1.7%:

2012թ. ՀՀ պետբյուջեում տնտեսության աճի ցուցանիշը նշված է 4,2% մակարդակում, իսկ գնաճը' 4 ±1,5%։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արդյունաբերություն
• «Լիդիանը» վերաբացում է Գորայքի լաբորատորիան. ընկերությունը դիմելու է լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար• Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին• Կառավարությունը արտոնություններ տրամադրեց մի քանի ներդրումային ծրագրերի• USAID Armenia. Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում• Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս• 2020թ. հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 28.6%-ով• Էկոնոմնախի ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակում 30 վերամշակողների կտրամադրվեն դրամաշնորհներ • Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը. վարչապետ• Ջինսե հագուստ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. 2,5 մլրդ դրամի ներդրում եւ 26 նոր աշխատատեղ
Գյուղատնտեսություն
• Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին. ձեռնարկվում են քայլեր առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ընթանում են քննարկումներ՝ նվիրված ՀՀ-ում տնկանյութի հավաստագրման օրենսդրության մշակմանը• Խաղողի մթերման գործընթացն Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է. խաղողն այգում չի մնա• Էկոնոմիկայի նախարարություն. կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում• Հավաստագրված ցորենի սերմ գնելու դեպքում պետությունը գյուղացուն սուբսիդավորում է խոստանում• Տիգրան Խաչատրյանը և ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանն այցելել են ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատնային տնտեսություն և «խելացի» անասնաշենք• Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին• «Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը․Տիգրան Խաչատրյանը հետևել է մթերման վերահսկման թվայնացված համակարգին• Խաղողագործները բողոքի ակցիայի են ելել. Խաղաղը մթերման գինը 150-ից դարձրել են 135 դրամ
Ներդրումներ
• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին• Հայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է. Արսեն Ղազարյան• Հայաստանում այս տարի կանցկացվի միջազգային ներդրումային համաժողով• Նշվել են առաջատար երեք պետությունները՝ ըստ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքի• «ՀայՌուգազարդի» ներդրումները Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի շինարարության մեջ կազմել են 465,2 մլն դոլար• Էլ-Քուվեյթի պատվիրակությանը ներկայացվել են Երևանի ներդրումային և քաղաքաշինական ծրագրերը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն