• Armenianeconomy.com

Gebrüder Weiss-ը ՀՀ-ում գրասենյակ է բացում

Gebrüder Weiss ընկերությունն ընդլայնում է իր ներկայությունը Մետաքսի ճանապարհի երկայնքով: Մեկ միլիոնանոց Երևան քաղաքի կենտրոնում ապրիլի սկզբին իր աշխատանքն է սկսել նոր ներկայացուցչական գրասենյակը, որը գործելու է Gebrüder Weiss ընկերության Թբիլիսիում գործող վրացական մասնաճյուղին կից:

Առաջարկվելու են հավաքական բեռների՝ Ավստրիայի (ք. Վիեննա) և Գերմանիայի (ք. Հանաու) պահեստների միջոցով շաբաթական երկու անգամ իրականացվող բեռնափոխադրումներ Եվրոպայի ցանկացած կետից՝ Վրաստանով (ք. Թբիլիսի) դեպի Հայաստան: Ցամաքային բեռնափոխադրումներին զուգահեռ, ծառայությունները ներառում են նաև օդային և ծովային բեռնափոխադրումները, որոնք ևս ղեկավարվելու են Թբիլիսիում գործող Gebrüder Weiss-Hub-ի կողմից:

Ընդլայնում կովկասյան տարածաշրջանում

«Երևանում գործող ներկայացուցչությամբ մենք ընդլայնում ենք մեր ցանցը կովկասյան տարածաշրջանում՝ հանդիսանալով կապող օղակ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջև», - ռազմավարական քայլը ներկայացնում է Թոմաս Մոզերը, Gebrüder Weiss ընկերության տնօրենը և Հարավ-Արևելք/ԱՊՀ տարածաշրջանային ղեկավարը:

Ներկայացուցչությունը տեղի արտահանող ձեռնարկություններին պետք է հնարավորություն ընձեռի մուտք գործել հայկական շուկա:

«Այս գործընթացում ցանկանում ենք նաև զարգացնել արտահանումը Հայաստանից Եվրոպա», - շարունակում է Մոզերը:

Հյուսիս-հարավ ցամաքային միջանցքը՝ տարանցիկ փոխադրման լավագույն միջոց

«Ճանապարհատրանսպորտային իրավիճակը Հայաստանում բարդ է, քանի որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, իսկ արևմուտքի ու արևելքի փակ սահմանները մեկուսացնում են երկիրը: Սա բնականաբար ազդում է նաև տրանսպորտային հնարավորությունների վրա», - ասում է Ալեքսանդր Խարլամովը՝ Gebrüder Weiss ընկերության Վրաստանի ներկայացուցչության ղեկավարը՝ նշելով լոգիստիկ ընկերության համար բարդ աշխարհագրական բաղադրիչները:

Ներկրումների մեծ մասը իրականացվելու է վրացական ծովային նավահանգիստների միջոցով, այնուհետև՝ Վրաստանի ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան:

Իր 6.500 աշխատակցով, ընկերությանը պատկանող 150 գրասենյակներով և մոտ 1,36 միլիարդ եվրոյի տարեկան շրջանառությամբ (2016) Gebrüder Weiss ընկերությունը դասվում է Եվրոպայի առաջատար բեռնափոխադրող և լոգիստիկ ընկերությունների թվին: Gebrüder Weiss Հոլդինգ ԲԸ-ն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լաութերախում (Ավստրիա), իր գործունեության հիմնական ոլորտներից բացի, որոնք են ցամաքային բեռնափոխադրումները, օդային և ծովային բեռնափոխադրումները, ինչպես նաև լոգիստիկան, իր տանիքի տակ է համախմբում մի շարք հատուկ մասնագիտացված՝ ոլորտին հատուկ լուծումներ և դուստր ձեռնարկություններ, որոնք ներառում են լոգիստիկ խորհրդատվություն x|vise, tectraxx (ոլորտի մասնագետ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համար), inet-logistics (ծրագրային լուծումներ TMS բեռնափոխադրումների կառավարման համար), dicall (հաղորդակցման ծրագրեր, շուկայի ուսումնասիրություն, վերապատրաստում), Rail Cargo (երկաթուղային բեռնափոխադրումներ) և Gebrüder Weiss ընկերության ծանրոցային առաքումների ծառայությունը, որն ավստրիական DPD ընկերության գործընկերն է: Այս փաթեթը կոնցերնին հնարավորություն է տալիս արագ և ճկուն կերպով արձագանքել պատվիրատուների կարիքներին: Բնապահպանական, տնտեսական և սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացրած ընտանեկան այս ձեռնարկությունը, որը տրասնպորտային ոլորտում ունի ավելի քան 500 տարվա պատմություն, այսօր համարվում է կայուն գործարարական փորձի առաջատար:

panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առնչությամբ• Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է• ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում ռազմական դրության ընթացքում հարկային արտոնությունների հարցն է (ուղիղ)• «Թուրքականը պետք է փոխարինվի հայրենական և այլ շուկաներից ներկրվող ապրանքներով»․ Արսեն Ղազարյան• Հայկական կողմը Ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը• «Յուրաքանչյուր անձ պետք է իր անելիքն ունենա մեր ընդհանուր ծրագրի իրականացման մեջ»․ Արմեն Տեր-Տաճատյան• ՀԱԳՄ անդամները 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար են հանգանակել «Բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին• «Ապավեն» ընկերությունը 45 միլիոն դրամ է նվիրաբերել «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին• «Եթե նույնիսկ այսօր պատերազմ է, չի նշանակում, որ տնտեսության որեւէ ճյուղ պետք է կանգ առնի»
Միջազգային համագործակցություն
• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ• Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռնափոխադրումներն իրականացվում են սահմանված կարգով. ՀԿԵ• Հայաստանն ու Չինաստանը շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ• Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը• ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին• Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի նիստ ՀՀ և ԵՄ միջև• ՎԶԵԲ-ը Հայաստանին 10.6 միլիոն վարկ կտրամադրի` Մեղրիում նոր անցակետի կառուցման համար• Նոր համաձայնագիր. Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը կազատվի մաքսատուրքից• Սփյուռքահայ չորս երիտասարդներ, «իԳործ» ծրագրի շրջանակներում, աշխատանքի կանցնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն