Սերժ Սարգսյանը Արծվաբերդ համայնքում և Բերդ քաղաքում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Տավուշ տեքստիլ»-ի ղեկավարության և մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջել է ընկերության արտադրամասում, ծանոթացել կատարված ներդրումներին, վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում եղել է նաև «Տավուշ տեքստիլ»-ի Բերդի մասնաճյուղում:

Ընկերության պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ 2015 թվականից գործունեությունը սկսած «Տավուշ տեքստիլ» ընկերությունը ներկայումս ունի արտադրամասեր մարզի Չորաթան, Արծվաբերդ և Մոսեսգեղ համայնքներում, ինչպես նաև ընթացքի մեջ են Բերդ և Պառավաքար համայնքներում արտադրամասերի հիմնման աշխատանքները: Ընկերությունում այժմ աշխատում է 274 մարդ` 120.000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Սերժ Սարգսյանը Արծվաբերդ համայնքում և Բերդ քաղաքում նաև հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցի:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում Նախագահն այցելել է Ենոքավան համայնքում գտնվող «Ապագա ռեզորթ» և «Յելլ էքստրիմ պարկ» ընկերություններ: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի, վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել և ծանոթացել Ենոքավան գյուղի էքստրեմալ և արկածային զբոսաշրջության զարգացման համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ հյուրանոցային ենթակառուցվածքներին:

Նույն համայնքում Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Ենոքավանի «Ֆրանսիական գյուղ» հյուրանոցային համալիր, ծանոթացել համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին. 2014 թվականին Ենոքավան և ֆրանսիական Վիլքրոզ համայնքների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի երկու համայնքները դարձել են քույր համայնքներ, և հիմք է դրվել համայնքների տնտեսությունների, հատկապես զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ համագործակցությանը՝ ուշադրությունը կենտրոնացնելով համայնքների բնակչության առողջության և կենսունակության համար բարենպաստ ու անվտանգ շրջակա միջավայրի ընդլայնման հիմնախնդիրներին:

panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն