ՔԱԳՎ–ն Հայաստան թռիչքներ կատարելու թույլտվություն է տրամադրել երկու եգիպտական ընկերությունների

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությանը տրամադրել է թույլտվություն Հուրգադա-Երևան- Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաև Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով թռիչքներ իրականացնելու:

Ինչպես հաղորդում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի հունիսի 18-ից, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ 2017թ. սեպտեմբերի 24-ից: Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքը կիրականացվի սեպտեմբերի 17-ին:

«Էյր Կաիրո» ավիաընկերությանը ևս տրամադրվել է թույլտվություն 2017 թվականի ամառային նավիգացիոն շրջանում, մասնավորապես՝ հունիսի 20-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում, շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, թռիչքներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով:

«Ավիաընկերությունը հունիսի 22-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում թռիչքներ է նախատեսում նաև Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի», – նշվում է հաղորդագրության մեջ։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն